Համաստեղության նշանների հավատարմության մասին - 22 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 22 » Համաստեղության նշանների հավատարմության մասին
23:32
Համաստեղության նշանների հավատարմության մասին

Խոյ

Խոյերը ծնված օրից սովոր են հավաքել իրենց պարգևները և գլուխ գովալ ձեռքբերումներով: Համաստեղության այս նշանի տակ ծնված մարդկանց համար նոր զուգընկերոջ հետ քնելն ուղղակի հերթական հաղթանակն է: Խոյն իրեն հեշտությամբ ներում է դավաճանության համար, սակայն երբ իրենց են դավաճանում, երբեք չի ներում:

 

Ցուլ

Ցուլերն ավելի հետաքրքրում է հոգևոր կապն իրենց կեսի հետ: Այդ իսկ պատճառով` նրանց այնքան էլ չի հետաքրքրում դավաճանության հնարավորությունը: Ցուլերին կարելի է հավատարիմ համարել, քանզի նրանք շատ դեպքում նույնիսկ չեն էլ մտածում այլ մարդու հետ սեքսի մասին:

 

Երկվորյակ

Երկվորյակներին կարելի է համարել Համաստեղության ամենասիրառատ նշանը: Նրանք բոլորին սիրում են և նույնիսկ չեն էլ թաքցնում: Դա չի նշանակում, որ ֆիզիկապես մշտապես դավաճանում են, սակայն միշտ հետաքրքրություն են ցուցաբերում հակառակ սեռի նկատմամբ: Երկվորյակները երբեք չեն համակերպվում պարտության հետ, եթե մեկին ցանկանում են, կանեն հնարավոր ամեն ինչ, իրենց նպատակին հասնելու համար:

 

Խեցգետին

Խեցգետիններին դավաճանության համար շատ լուրջ պատճառ է պետք: Իր երկրորդ կեսին նա երբեք չի դավաճանում: Եթե Խեցգետինը ձեզ դավաճանել է, ուրեմն պետք է իմանաք, որ հարաբերություններում շատ լուրջ խնդիրներ ունեք: Եթե հարաբերությունները ձեզ համար թանկ են, փորձեք ներել և հարթել կոնֆլիկտը: Եթե հարաբերությունները կարգավորվեն, վստահ եղեք, որ Խեցգետինն այլևս երբեք ձեզ չի դավաճանի:

 

Առյուծ

Առյուծը չի դավաճանում միայն մեկ պատճառով` հպարտության: Նա երբեք չի կասկածում երկրորդ կեսի հարցում իր ճիշտ ընտրությանը: Չէ՞ որ ընտրությունը հենց ինքն է կատարել, և եթե այդ դեպքում դավաճանի, դա որոշակի ձախողում կնշանակի: Իսկ եթե դավաճանեն Առյուծին, «պատերազմից» հաստատ չեն խուսափի:

 

Կույս

Կույսերը, որպես կանոն, թանկ են գնահատում հասարակության առջև իրենց հեղինակությունը: Այդ իսկ պատճառով` նրանք ունակ չեն դավաճանության: Կույսերի համար ամենակարևորն այն է, թե ինչ կմտածի շրջապատը: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը նրանց հետաքրքրի և թեթևակի ինտրիգ լինի, այդ հարաբերությունները երբեք չեն լրջանա: Իսկ թեթևակի հետաքրքրությունը, որպես կանոն, շուտով մարում է:

 

Կշեռք

Կշեռքների բնույթը սիրառատ և ռոմանտիկ է: Նրանք ուղղակի ստեղծված են բարձր ռոմանտիկ զգացմունքների համար: Կշեռքներն այնքան են հավատում պլատոնական սիրուն, որ դա նրանց խանգարում է սեքսով զբաղվել` առանց հզոր սիրային զգացմունքների: Նրանք նույնիսկ թեթևակի ֆլիրտ չեն կարող անել, քանի որ սիրելի էակի կորստյան մասին մտքից անգամ սարսափում են:

 

Կարիճ

Կարիճը բնույթով կրքոտ արարած է: Կարող է դավաճանել միայն այն ժամանակ, երբ զգա, որ կողակցին այլևս չի սիրում, կամ, երբ վստահ է, որ զուգընկերն իրեն դավաճանում է: Ցանկացած պարագայում, Կարիճը կարող է դիմակայել նույնիսկ ամենահզոր գայթակղություններին:

 

Աղեղնավոր

Աղեղնավորի համար գայթակղություններին դիմադրելն ամենադժվարն է, քանի որ ամենևին չեն տիրապետում իրենց զգացմունքներին: Արժե ուղղակի թեթևակի գրգռել, և Աղեղնավորի մեջ այնպիսի կիրք է ծնվում, որ մթագնում է գիտակցությունը:

 

Այծեղջյուր

Եթե այծեղջյուրը վստահ լինի, որ զուգընկերը չի դավաճանում, երբեք չի դավաճանի: Իսկ եթե ուժեղ զգացմունքներ չունի իր երկրորդ կեսի նկատմամբ, հանգիստ խղճով կդավաճանի, իսկ դավաճանությունը կընկալի որպես հաջորդ զուգընկերոջ ընտրություն:

 

Ջրհոս

Համաստեղության նշաններից իր ազատությունն ամենից շատ սիրում է Ջրհոսը: Այդ է պատճառը, որ նրանք բազմաթիվ հարաբերություններ են ունենում: Նրանց երբեք չի հուզում այն մարդը, որին հեշտությամբ «սիրելի» էին անվանում: Ջրհոսները հաճախ նույնիսկ զուգընկերների անունները չեն մտապահում:

 

Ձկներ

Ձկներն ունակ չեն դավաճանության: Նրանց համար տհաճ է նույնիսկ դավաճանության մասին միտքը, և նույնպիսի վերաբերմունք էլ պահանջում են իրենց երկրորդ կեսից: Եթե այնպես պատահի, որ Ձկներն իմանան, որ իրենց դավաճանել են, երբեք չեն ների` նույնիսկ, եթե հարաբերությունների խզումը նրանց անտանելի ցավ պատճառի:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1165 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar