Google-ը տաքսի ծառայություն մատուցող հավելված է մշակում - 8 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 23.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 8 » Google-ը տաքսի ծառայություն մատուցող հավելված է մշակում
21:25
Google-ը տաքսի ծառայություն մատուցող հավելված է մշակում

Google-ը պլանավորում է նոր հավելված ստեղծել, որը հնարավորություն կտա համացանցում տաքսիստներ կամ մասնավոր վարորդների որոնել, պատվիրել ու վճարել նրանց ծառայությունների դիմաց։ Սպասվում է, որ Google-ի նոր ծառայությունը մրցակցություն կստեղծի Uber-ին, որը նույնպես ուղեւորներին տաքսի ծառայություններ է մատակարարում։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները ։ Ըստ առկա տեղեկությունների՝ Google-ը պլանավորում է մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան հավելվածի մեջ ինտեգրել ինքնակառավարվող փոխադրամիջոցը։ Այս գաղափարը կհաջողվի իրագործել 5 տարի անց, գրում է Gazeta-ն։ Ընկերությունը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել այս տեղեկությունը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս նախագիծը մրցակցություն կստեղծի Uber եւ Google ընկերությունների միջեւ։ Uber ընկերությունն արդեն տեղյակ է համանման ծառայություն մատակարարելու Google-ի պլանների մասին։


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 306 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar