Google-ը ծրագրում է YouTube-ի վճարովի բաժանորդագրություն ներդնել - 20 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 23.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 20 » Google-ը ծրագրում է YouTube-ի վճարովի բաժանորդագրություն ներդնել
10:33
Google-ը ծրագրում է YouTube-ի վճարովի բաժանորդագրություն ներդնել

Google-ում հայտնել են YouTube վիդեո-ծառայության վճարովի բաժանորդագրություն ներդնելու մասին: Ընկերությունը ծրագրում է վճարովի բաժանորդագրության մոդելը ներդնել արդեն առաջիկա մի քանի ամիսներին: «Մի շարք օգտատերեր ցանկանում են ավելի շատ հնարավորություններ ունենալ, ինչի համար նրանք պատրաստ են վճարել: Ենթադրում եմ, որ վճարովի բաժանորդագրության ներդրումը ոչինչ չի փոխի հոսթինգի սովորական օգտատերերի համար»,- ասել է YouTube-ի բիզնես-գործողությունների գծով տնօրեն Ռոբերտ Քինքլը: Ըստ Infroming-ի, հաղորդվում է, որ ներկայում ծրագիրը թեստավորման փուլում է: Հիշեցնենք, որ Google Inc.-ն աշխարհի ամենատարածված որոնողական համակարգն է: Google-ը զբաղեցնում է որոնողական հարցումների համաշխարհային շուկայի ավելի քան 80%-ը: Ընկերության հիմնական եկամուտն առցանց-գովազդն է, որը կապված է որոնման արդյունքներին:


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Youtube.com | Դիտումներ: 260 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar