Google-ը սկսել է հարցումների որոնողական համակարգից ջնջել օգտատերերի անձնական տվյալները - 3 Հուլիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 23.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 3 » Google-ը սկսել է հարցումների որոնողական համակարգից ջնջել օգտատերերի անձնական տվյալները
22:02
Google-ը սկսել է հարցումների որոնողական համակարգից ջնջել օգտատերերի անձնական տվյալները

Ամերիկյան Google ընկերությունը սկսել է ծառայության կայքի որոնողական համակարգերից ջնջել Եվրամիության երկրների օգտատերերի անձնական տվյալները: Ինժեներներն անհրաժեշտ փոփոխություններ են մտցրել ընկերության տեխնիկական սարքավորումներում, որոնք թույլ են տալիս ջնջել օգտատերերի տվյալները: Հունիսի 26-ից ընկերությունը սկսել է տարածել առաջին էլեկտրոնային հաղորդագրությունները, որոնք օգտատերերին տեղեկացնում են անձնական տվյալները ջնջելու վերաբերյալ իրենց հարցումները բավարարելու մասին: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը՝ հղում կատարելով Wall Street Journal-ին: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր հարցում անհատականորեն է մշակվում, եւ ընկերությունն «ամբողջ ուժով աշխատում է, որպեսզի արձագանքի կուտակված հարցումներին»: Ներկայում Google-ը տվյալները ջնջելու վերաբերյալ ավելի քան 40 հազար հարցում է ստացել: Ավելի վաղ Եվրոպական դատարանը որոշել էր, որ որոնողական համակարգերը կառավարող IT ընկերությունները պատասխանատվություն են կրում անձնական տվյալները տարածելու համար, որոնք հայտնվում են երրորդ անձանց կայք-էջերում, եւ պարտավոր են արձագանքել այդ տվյալները ջնջելու մասին հարցումներին:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 384 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar