Google-ը «ռումբ» է պատրաստում զվարճանքների ոլորտում - 15 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 15 » Google-ը «ռումբ» է պատրաստում զվարճանքների ոլորտում
23:46
Google-ը «ռումբ» է պատրաստում զվարճանքների ոլորտում

Google ընկերությունը զբաղվում է բազմաթիվ ինովացիոն մշակումներով և, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում է թողարկել խաղային սարք, որն ունակ է մրցակցել Sony Playstation 4-ի և X-Box One-ի հետ:  Այս հարցի վերաբերյալ դեռ ոչ մի կոնկրետ տեղեկություն չկա, սակայն որոշ ակտիվիստներ արդեն կռահում են, թե ինչպիսի տեսք կունենա սարքն ու ինչպես այն կգործի:  Google Nexus Orbit-ի նոր կոնցեպցիան ներկայացրել է դիզայներ Ջոզեֆ Դյումերին: Նրա կարծիքով՝ DPConnect advanced տեխնոլոգիայի միջոցով սարքը կարող է միաժամանակ միանալ չորս հեռուստաէկրանների՝ առավելագույն 7.5 մ հեռավորությամբ: Միացումը կլինի անլար: Google Glass ակնոցի օգնությամբ հնարավոր է տեսախաղեր տեղադրել: Այն կմիանա նաև գեյմերների համար առաջին սոցիալական ցանցին, որպեսզի փոխանակվեն սքրինշոթերով, դիտեն տեսանյութեր և այլն:  Նրանք, ովքեր օտարերկրացի ընկերներ ունեն, Google Nexus Orbit-ում նախատեսված է թարգմանական գործառույթը: Ընդհանուր առմամբ գաղափարը հետաքրքիր է, բայց հայտնի չէ՝ արդյոք այն կօգտագործի՞ անձամբ Google-ը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 404 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar