Գերմանիայի կառավարությունն հայոց ջարդերն արդեն ցեղասպանություն է կոչում - 20 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » Գերմանիայի կառավարությունն հայոց ջարդերն արդեն ցեղասպանություն է կոչում
18:16
Գերմանիայի կառավարությունն հայոց ջարդերն արդեն ցեղասպանություն է կոչում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Դաշնային կառավարությունն արդեն համաձայն են 1915թ. հայոց ջարդերը ցեղասպանություն անվանել։ Իշխող կոալիցիան որոշել է հաշվի չառնել Թուրքիայի ճնշումը։ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցածը պետք է ցեղասպանություն համարվի։ Այս մասին գրում է Die Welt գերմանական պարբերականը։ Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերթը Բեռլինում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կողմ է անցյալ դարի սկզբում հայերի զանգվածային սպանությունների շուրջ բանաձեւ ընդունելուն, որտեղ արձանագրվում է հետեւյալը. «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ այո 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է»։ «Բանաձեւի այս նախագծի հետեւում կանգնած է դաշնային կառավարությունը։ Իր մեծ դերն է խաղում նաեւ նախագահ Յոահիմ Գաուկը, որը ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում հիշատակի աղոթքի ժամանակ օգտագործելու է ցեղասպանություն բառը»,- հայտարարել է կառավարության խոսնակը։


 www.news.am/arm/news/262951.html

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 263 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar