Ֆրանսիական համբույրի 9 կանոն. ինչպե՞ս ճիշտ համբուրվել (18+) - 23 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 23 » Ֆրանսիական համբույրի 9 կանոն. ինչպե՞ս ճիշտ համբուրվել (18+)
21:38
Ֆրանսիական համբույրի 9 կանոն. ինչպե՞ս ճիշտ համբուրվել (18+)

Դասական համբույրներին ծանոթանալուց հետո բոլորի մոտ էլ ցանկություն է առաջանում յուրացնել ֆրանսիական համբույրի տեխնիկան: Կարելի է վստահաբար ասել, որ ֆրանսիական համբույրն ամենակրքոտ, ամենասեքսուալ, ամենաէրոտիկ համբույրն է, ուստի պետք է այն անպայման իմանալ:  Ֆրանսիական համբույրը դասական համբույրի շարունակությունն է այն տարբերությամբ, որ այստեղ բացի շրթունքներից մասնակցում է նաև լեզուն:

1. Համբույրից առաջ պետք է վստահ լինել, որ թարմ շնչառություն ունեք: Եթե այն որոշ պատճառներով թարմ չէ, ապա արեք ամենը, որպեսզի այն թարմ լինի: Դրա համար բազմաթիվ միջոցներ կան: 
2. Ինչպես արդեն նշեցինք, ֆրանսիական համբույրը դասականի շարունակությունն է, ուստի սկսել պետք է հենց շրթունքների սովորական համբույրից: 
3. Եվ այսպես: Ընտրում ենք որևէ ռոմանտիկ կամ պարզապես հարմարավետ վայր: Այնուհետև որևէ կերպ դիպչում ենք զուգընկերոջը` կամ գրկում ենք, կամ բռնում ենք ձեռքը. դա անհրաժեշտ է ավելի ինտիմ տրամադրություն ստեղծելու համար: 
4. Այնուհետև դանդաղորեն մոտենում ենք նրան և համբուրում շուրթերից մեկը կամ երկուսը միասին: 
5. Ձեր լեզվի ծայրով գտեք զուգընկերոջ լեզուն: Դիպչեք դրան և լեզվով սկսեք առաջ-հետ և շրջանաձև շարժումներ անել: Այդ ամենն անում եք առանց շտապելու, թուլացած շրթունքներով և լեզվով: Միայն թե հիշեք, որ չի կարելի լեզուն խորը մտցնել զուգընկերոջ բերանի մեջ, քանի որ դա կարող է տհաճ զգացողություններ առաջացնել: 
6. Ֆրանսիական համբույրը սովորաբար սկսում է զուգընկերներից մեկը, ուստի սկզբից լեզվով աշխատում է մեկը, ապա սպասում, մինչև զուգընկերը կմիանա իրեն: 
7. Լեզվի բոլոր շարժումները պետք է անել չափավոր ուժով: Ուժի չափը պետք է այնպես ընտրել, որպեսզի զուգընկերն անհարմարություն չզգա: 
8. Համբույրը կարող է տևել 20 վայրկյանից 30 րոպե: Պետք չի կենտրոնանալ ժամանակի վրա, միայն հաշվի առեք, որ ֆրանսիական համբույրն ավելի երկար է տևում, քան սովորականը: 
9. Համբույրը պետք է ավարտել դանդաղ, առանց կտրուկ շարժումների: Լեզուն հետ ենք քաշում և առանց շտապելու հետ գնում` փակելով բերանը: 

Այժմ մանրամասն գիտեք, թե ինչպես է պետք ճիշտ համբուրվել լեզվով: Այժմ ձեզ միայն պրակտիկա է պետք: Միայն թե պետք է նշել, որ բոլոր մարդկանց չի դուր գալիս ֆրանսիական համբույրը: Այդտեղ սարսափելի ոչինչ չկա, միայն թե պետք է նախապես զգուշացնել զուգընկերոջը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 473 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar