«Ֆուլ հաուս»-ը ամերիկյան չէ, ոչ էլ՝ կորեական դրամա. պարզաբանում՝ նոր սիթքոմի վերաբերյալ - 2 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 27.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 2 » «Ֆուլ հաուս»-ը ամերիկյան չէ, ոչ էլ՝ կորեական դրամա. պարզաբանում՝ նոր սիթքոմի վերաբերյալ
20:57
«Ֆուլ հաուս»-ը ամերիկյան չէ, ոչ էլ՝ կորեական դրամա. պարզաբանում՝ նոր սիթքոմի վերաբերյալ

Ինչպես գիտենք, Միհրան Ծառուկյանը, Անի Երանյանը, Մարիամ Մելիքյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արփի Գաբրիելյանը եւ շատ այլ դերասաններ նկարահանվել են «Արմենիա թիվի»-ի նոր հեռուստածախագծում, որը կոչվում է «Ֆուլ հաուս»: Սիթքոմը դեռ եթեր չի հեռարձակվել, սակայն արդեն իսկ դրա շուրջ խոսակցություններ են պտտվում։ Դրանց վերջ տալու համար դերասան-սցենարիստ Գրիգոր Դանիելյանը պարզաբանում է տվել, որում ասված է. «Հարգելի ընկերներ, հոկտեմբերի 4-ից «Արմենիա ԹԻՎԻ»-ի եթերում մեկնարկում է «FULL HOUSE» սիթքոմը: Նախքան եթերը, համացանցում հայտնվեց նախագծի սաունդթրեքը, այնուհետև անոնսը, որը դիտելուց հետո բազմաթիվ ֆեյսբուքցիների մեջ հարցեր առաջացան, որոնց կուզենայի պատասխանել:

1. Սա կապ ունի՞ Ամերիկյան Ֆուլ հաուսի հետ – ՈՉ։

2. Բայց ինչի՞ համար եք վերցրել կորեական Ֆուլ Հաուս դրաման ու փչացնում – Հարգելիներս, մենք ոչ մի տեղից ոչինչ չենք վերցրել, գաղափարը ամբողջությամբ հեղինակային է և պատկանում է մեզ, միայն անվան հետ կապված ոչ մի հետևություն պետք չի անել: Եվ ամենակարևորը՝ սիթքոմ ֆորմատը դրամայի հետ ընդհանրապես կապ չունի, տրամաբանական է ...

3. Բա ինչի՞ «Ֆուլ հաուս»- Սիթքոմը կարելի է բնորոշել մեկ բառով՝ «Full House», որը թարգմանաբար նշանակում է «լիքը տուն», որի մասին էլ լինելու է սիթքոմը, մանրամասները կիմանաք դիտելով այն: Եվ մի հատաքրքիր համընկում ևս, poker խաղում կա կոմբինացիա, որը կոչվում է Ֆուլ հաուս, որտեղ 2 և 3 նույնատիպ խաղաքարտեր են:

4. Ոմանք համեմատում են «Yere1» նախագծի հետ – ասեմ, որ համեմատելու կարիք չկա, որովհետև այս ֆորմատը մեր նախկին նախագծի հետ ոչ մի կապ չունի, և դուք տեսնելու եք բոլորովին նոր հեռուստատեսային ֆորմատ, որը դեռ չեք տեսել Հայաստանում»։


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 2513 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar