Facebook-ն ու Twitter-ը շուտով մրցակից կունենան - 29 Սեպտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 29 » Facebook-ն ու Twitter-ը շուտով մրցակից կունենան
12:06
Facebook-ն ու Twitter-ը շուտով մրցակից կունենան

Համաշխարհային սարդոստայնում շուտով նոր՝ Ello սոցիալական ցանց կհայտնվի: Հեղինակները հույս ունեն, որ իրենց ստեղծագործությունը կկարողանա գոյություն ունեցող ցանցերի արժանի մրցակիցը դառնալ: Ներկայում կայքի հարթակը մշակվում է FreshTracks Capital կորպորացիայի հատկացրած միջոցներով: 2014 թվականի գարնանն արդեն 435 հազար դոլար է հատկացվել: Նորույթի հեղինակը գրող եւ դիզայներ Փոլ Բուդնիցն է: Հայտնի է, որ ցանցն օգտատերերին չի ձանձրացնելու գովազդով: Հենց այդ էլ լինելու է դրա գլխավոր հաղթաթուղթը: Նոր ռեսուրսի հեղինակները համացանցում մանիֆեստ են հրապարակել, որն օգտատերերին կոչ է անում մարքեթոլոգների ձեռքին ապրանք չդառնալ, որոնք հետեւում եւ վաճառում են գրառումները, ընկերներին եւ «լայք»-երը: Ընդ որում, հեղինակներից մեկը նույնիսկ կարծիք է հայտնել, որ նոր սոցիալական ցանցը կարող է հակա-Ֆեյսբուք դառնալ: Նա նկատի է ունեցել, որ այն հարմար ու ընկերական է լինելու օգտատերերի համար:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 336 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar