«Facebook »-ն օգտատերերի «լայքերը» կօգտագործի սոցցանցից դուրս գովազդի համար - 14 Հունիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 20.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 14 » «Facebook »-ն օգտատերերի «լայքերը» կօգտագործի սոցցանցից դուրս գովազդի համար
00:04
«Facebook »-ն օգտատերերի «լայքերը» կօգտագործի սոցցանցից դուրս գովազդի համար

«Facebook» սոցիալական ցանցն առաջիկայում կողմնակի կայքերում օգտատերերի գործողությունների մասին տվյալները կկիրառի՝ ներառալ «Հավանում եմ» կոճակի սեղմումը, սոցցանցի գովազդի համար: Այդ մասին նշվում է «Facebook»-ի պաշտոնական հաղորդագրությունում:«Like»-ի եւ «Facebook»-ի այլ տարրերի շնորհիվ այն ներգրավված է տարբեր կայքերում եւ բջջային ծրարգերում: Սա թույլ է տալիս «Facebook»-ին տեղեկություններ հավաքել այն մասին, թե որ կայքերն են այցելում իր օգտատերերը, հաղորդում է «Lenta.ru»-ն:«Առայժմ ձեր հետաքրքրությունների մասին մենք տեղեկանում ենք ձեր գործողություններից «Facebook»-ում: Սակայն շուտով, սկսած ԱՄՆ-ից, մենք գովազդի համար կօգտագործենք նաեւ տեղեկությունները որոշ ծրագրերի եւ վեբ-կայքերի մասին, որոնք դուք այցելում եք»,- նշվում է «Facebook»-ի հաղորդագրությունում:Այդ կերպ, նախկինում «Facebook»-ի գովազդատուների իրավասության ներքո էին միայն սոցիալ-ժողովրդագրական տվյալները: Այժմ շուկայագետները կկարողանան այդ տեղեկությունները համահարաբերակցել օգտատերերի գործողությունների հետ սոցցանցից դուրս: Օրինակ, եթե օգտատերը համացանցում հեռուստացույցների վաճառքի ծրագրեր է որոնում, ապա շուտով դրանց գովազդը կարող է հայտնվել հենց սոցցանցում:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 343 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar