Facebook-ի հաշիվը հնարավոր կլինի կտակել ժառանգներին - 17 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 17 » Facebook-ի հաշիվը հնարավոր կլինի կտակել ժառանգներին
21:20
Facebook-ի հաշիվը հնարավոր կլինի կտակել ժառանգներին

Facebook սոցիալական կայքը հնարավորություն է տալիս իր օգտատերերին կտակ կազմել, որտեղ նշված կլինեն օգտատիրոջ մահից հետո նրա հաշվից օգտվելու պայմանները։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական էջում։ Կտակը հնարավորություն է տալիս հաշիվը փոխանցել ընդտանիքի որեւէ անդամի կամ մեկ այլ մարդու։ Եթե որեւէ մեկը հայտնում է, որ հաշվի տերը մահացել է, ապա նրա էջը հուշի կարգավիճակ է ստանում։ Ժառանգը կարղ է էջում հայտարարություններ տարածել, օրինակ հայտնել հուղարկավորության մասին։ Ընդ որում հաշիվը ժառանգողը չի կարող մուտք գործել էջ մահացած օգտատիրոջ գաղտնաբառով եւ տեսնել այն տեղեկությունը, որը հասանելի չէ հանրության համար։ Հաշվի տերը կարող է օգտվել իր մահվան դեպքում ողջ տեղեկությունը ջնջելու հնարավորությունից։ Կտակած հաշվից օգտվելու համար պետք է կարգավորումներում ընտրել Security, իսկ այնուհետեւ Legacy Contact եւ գրանցել օգտատիրոջ մահվանից հետո հաշվից օգտվելու պայմանների մանրամասները, գրում է Lenta.ru-ն։


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 267 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar