Ես քեզ սիրում եմ... - 18 Դեկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » Ես քեզ սիրում եմ...
13:28
Ես քեզ սիրում եմ...

Ես քեզ սիրում եմ, բայց քանի անգամ կարող եմ ասել,
Ինչո՞ւ այդ մասին նորից ու նորից բարձրաձայն խոսել.
Ավելին կուզես՝ ես քեզ պաշտում եմ,
Բայց և ատում եմ նորից բարբառել արդեն ասվածը,
Իմ ականջներով հազար անգամ արդեն լսածը.
Չէ որ դու վաղուց իմ էությունը, իմաստն ես դարձել,
Իմ լուսաբացը այդ դու ես բացել,
Իմ այգում բոլոր վառ ծաղիկները իրենց թերթերին
Հետքերն են կրում հենց քո մատների:
Դո՛ւ՝ իմ հեքիաթը… իմ առավոտը… իմ լուսաբացը…
Ես քեզ սիրում եմ ոչ թե ամեն օր տեղին անտեղին անունդ տալով,
Այլ սրտիս խորքում քեզ հավատալով,
Քեզ հետ կիսելով խինդն ու կարոտը իմ սիրող սրտի`
Ապավինելով քո լույսին մաքուր, քո առավոտին…
Ես քեզ սիրում եմ, բայց քանի անգամ կարող եմ ասել
Ինչո՜ւ այդ մասին նորից ու նորից բարձրաձայն խոսել…
 


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 379 | Ավելացրեց: GevoK | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 GevoK • 17:34, 18.12.2014
6 6
avatar