Ես քեզ սիրում եմ... - 27 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 27 » Ես քեզ սիրում եմ...
13:56
Ես քեզ սիրում եմ...

Սիրում եմ քեզ..
Սիրում եմ քեզ ավելին քան կարող էի պատկերացնել..
Սիրում եմ բոլոր աշխարհների չափ..
Երկինքների ու ծովերի երկայնքով..
Սիրում եմ քեզ՝ հարազատ իմ ու իմ միակ անկեղծություն..
Իմ լիություն ու պուճո՜ւր - պուճու՜ր երջանկություն..
Քո ձեռքի ամրության ու բազկիդ ուժեղության պես հաստատակամ...
Բռունցքիս պես ցավալու չա՜փ սեղմված սրտով` սիրում եմ..
Սիրում եմ ավելին, քան դու ինձ..
Քան ես քեզ.. քան երկինքներն իրենց ամպերին..
Ու Աստված ՝ մարդկանց...
Սիրում եմ բոլոր եղանակներին..
Թե գարուն - ամառ, թե աշուն ու թե ձմեռ ... ու անգամ Սիրում եմ այն 5-րդ եղանակին, որ այդպես էլ ոչ մի բանաստեղծ չկենդանացրեց...
Ես կոչում եմ այն սիրո՜ եղանակ...
Իմ ուժեղություն, իմ վստահություն.. իմ սեր անվաղճան..

Ես քեզ սիրում եմ , ճիշտ այնպես ինչպես սիրում են մանուկ կամ դեռ չծնված իրենց նորածնին...
Ու այնպե՜ս, ինչպես երբե՜ք , ոչ ոք քեզ սիրել չկարողացավ...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 486 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar