Ես հեռանում եմ քո ճանապարից - 6 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 6 » Ես հեռանում եմ քո ճանապարից
20:56
Ես հեռանում եմ քո ճանապարից

Կգնամ հենց այսօր, դու ապրիր ազատ...Կտանեմ ինձ տանջող հարցերն անպատասխան...Չեմ ուզում էլ նայել մեղավոր քո աչքերին, ոչինչ չասող քո հայացքին: Անհնար է այլևս զգալ այն դատարկությունը, որը տիրում է հոգումս: Դատարկությունս վերածվել է արվեստի մի հիանալի նմուշի: Այնքան գեղեցիկ եմ դատարկվել, որ ինքս էլ հաճույք եմ ստանում իմ ստեղծած դատարկությունից: Դատարկությունս լի է քեզանով...Ճիշտը հեռանալն է... Հեռանալ...մոռանալ...չհիշել: Անտարբեր հայացքով քեզ նայել, չփնտրել ու ջանալ, առանց քեզ ապրել կարողանալ: Պետք է փորձել...այո, փորձել: Այսքան ժամանակ ես միայն փորձում եմ...Ես քեզ փորձում եմ մոռանալ, բայց ապարդյուն , քանի որ փորձելով մոռանալ ՝ ավելի եմ տարվում քեզնով, ավելի եմ ապրում քեզնով, ավելի եմ շնչում քեզնով .... Ամեն դեպքում հեռանում եմ...Հեռանում եմ՝ քեզ թողնելով մեր անցյալն ու ներկան իրար կապող խաչմերուկում՝ հայացքդ հառած անորոշ ապագային: Գուցե մենակ մնալը քեզ օգնի հասկանալ այն ամենը, ինչ վաղուց էր պետք հասկանալ....Գուցե հասկանաս ինչ է կատարվում հոգումդ, ինչու են լցվում աչքերդ...Երբ լինես մենակ, երբ լինես տխուր, երբ լքվածությունը խեղդի քեզ ներսից ու զգաս քեզ օտար ամբողջ աշխարհին, այդժամ գուցե դու ինձ հասկանաս...Ես հեռանում եմ քո ճանապարհից, որպես հին ընկեր, որպես բարեկամ: Ես քեզ օրհնում եմ, որ դու միշտ կյանքում երջանիկ լինես, երբեք չտխրես, ու հիմա, որպես քո մի տխրություն, ես հեռանում եմ քո ճանապարհից, մտահոգվել եմ ես միշտ քեզ համար, որ հանկարծ ոտքդ չդիպչի քարին, ու հիմա, որպես քո ճամփի մի քար, ես հեռանում եմ քո ճանապարհից: Դու ինձ կորցրեցի՜ր, քեզանով ապրող, քեզ սիրող, սպասող այն մեկն էլ չկա…Դու Ինձ կորցրեցի՛ր: Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու....Ես ինձ կորցրի քեզ որոնելիս, գնում եմ հիմա ես ինձ գտնելու...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 680 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar