Երջանիկ զույգի տխուր ավարտը - 24 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 16.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24 » Երջանիկ զույգի տխուր ավարտը
22:29
Երջանիկ զույգի տխուր ավարտը

Վիկայի ծնողները դեմ էին իրենց աղջկա և նրա սիրած էակի՝ Նարեկի շփմանը: Դրա համար Նարեկից ու Վիկայից մեծ ջանքներ պահանջվեցին, և ուրախալին այն էր, որ իրենց տանջանքը արդյունք տվեց: Վիկայի ծնողները, ճիշտ է`դժվարությամբ, բայց արդեն հանդուրժում էին սիրահար սրտերի հարաբերությունները:

Սիրում էին իրար... Թվում էր՝ ոչինչ չի կարող բաժանել նրանց. Բայց, ցավոք, միայն թվում էր...

Նարեկը, սովորականի պես, Վիկային հրավիրել էր սրճարան: Վիկան սպասում էր փեսացուին, որը պետք է շտապեր աղջկա տուն՝ նրան իր հետ վերցնելու համար:Սակայն ճանապարհին դժբախտ պատահարի արդյունքում՝ Նարեկի մահով, դժբախտանում է Վիկան: Մեքենան մի պահ գերազանցում է թույլատրելի արագությունը և ենթարկվում վթարի: Վիկան իր տեղը չի գտնում այդ դեպքից հետո... նա օր ու գիշեր լաց է լինում, սքում սիրելիի մահը, սակայն եղածը եղած է. Հարկավոր է համակերպվել նրա կորստի հետ:

Դեպքից օրեր անց Վիկան ինքնասպանության փորձ է կատարում, սակայն վրա է հասնում մայրը և ետ պահում աղջկան հիմար քայլից: Վիկայի ծնողները շատ են անհանգստանում աղջկա վարքագծից և հոգեբանի մոտ են տանում նրան: Ամիսներ անց Վիկայի ներաշխարհը և, առհասարակ, կյանքը կրկին ընկնում են սովորական հունի մեջ, սակայն այդ դեպքից հետո նա այլևս չի ամուսնանում՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին և իր միակ սիրուն...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 998 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 4.8/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar