Երջանիկ և ուրախ լինելու համար պետք է ճիշտ սնվել - 30 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 30 » Երջանիկ և ուրախ լինելու համար պետք է ճիշտ սնվել
20:57
Երջանիկ և ուրախ լինելու համար պետք է ճիշտ սնվել
Օտագո համալսարանի հոգեբանության ամբիոնի մի խումբ մասնագետներ խնդրել են 281 հոգու 21 օր առցանց օրագիր պահել և հաղորդել օրվա սննդակարգը:

Հատկացված ժամանակի ավարտին պարզվել է հետևյալը. մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն օգտագործող մասնակիցները եղել են ավելի երջանիկ, հանգիստ և էներգիայով լի: Իսկ նրանց մոտ, ովքեր վնասակար սնունդ են օգտագործել, նման երևույթներ չեն նկատվել,-գրում է doctors.am-ը:

Բժիշկ Թամլին Քոնները մեկնաբանում է. «Դրական փոփոխություններ նկատվում էին հատկապես այն օրերին, երբ մարդիկ շատ միրգ և բանջարեղեն էին ուտում: Երիտասարդները պետք է ուտեն մոտավորապես 7-8 չափաբաժին միրգ և բանջարեղեն, որպեսզի նկատելի արդյունք ստանան»:

Մեկ չափաբաժինը այն ծավալն է, որը կտեղավորվի ափի մեջ (մոտավորապես կես բաժակ): Լրացուցիչ ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ նման սննդակարգը ապահովում է բարձր տրամադրություն նույնիսկ հաջորդ օրվա համար

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 555 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 2.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar