Երիտասարդը Գառնիում դանակահարել է հորաքրոջ որդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է - 24 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 28.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 24 » Երիտասարդը Գառնիում դանակահարել է հորաքրոջ որդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է
18:44
Երիտասարդը Գառնիում դանակահարել է հորաքրոջ որդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Արմեն Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 212 հոդվածի 2-րդ մասի 14 կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) հատկանիշներով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամյանը, այսօր փետրվարի 24-ին ժամը 00:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է Գառնի գյուղի հիվանդանոցից տեղափոխվել նույն գյուղի 2-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արտուշ Գևորգյանը, ով հիվանդանոցում մահացել է: Վերջինս վնասվածքն ստացել է աջ ստորին վերջույթի կտրած ծակած վերք ախտորոշմամբ: 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Գառնի գյուղից, որտեղ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ նույն գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ, 21-ամյա Արմեն Շահբազյանի, Արմենի հոր, 48-ամյա Աբրահամ Շահբազյանի միջեւ: Վիճաբանության ժամանակ Արմենը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարված է հասցրել Ա. Գեւորգյանին: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածը սպանություն կատարողի հորաքրոջ տղան է, իսկ Ա. Շահբազյանը սովորում է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի 4-րդ կուրսում: Գ. Շամշյանի տեղեկություններով, դեպքից հետո որդին դանակը նետել է բաց դաշտում, որտեղ այս պահին ոստիկանները Արմենի հետ փնտրում են դանակը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 409 | Ավելացրեց: Micky-Mouse | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar