Երիտասարդներն ու «Օդնո»-ն - 20 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 22.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » Երիտասարդներն ու «Օդնո»-ն
23:36
Երիտասարդներն ու «Օդնո»-ն

«Օդնո» ասվածը կարծում եմ բոլորին էլ հայտնի է: Դա նույն www.odnoklassniki.ru (հայկական տարբերակով «համադասարանցիներ») սոցիալական կայքի կարճ և բոլորի կողմից ընդունված տարբերակն է: Մի կայք, որն արդեն 7 տարի շարունակ դարձել է մեր հայ երիտասարդների սիրելի «ընկերն» ու «բարեկամը»: Տարիների ընթացքում երիտասարդների մոտեցումներն ու կարծիքները այդ կայքի վերաբերյալ անընդհատ փոփոխվել են: Մեջբերեմ մի քանի արտահայտություններ. 

2006թ.- «Վա՜յ բա չիմացար: Մեր հարևան Սյուզին հերիք չի գրանցվելա «Օդնո»-ում, մի հատ էլ նկարա գցել, որ տղաները տեսնեն ու գրեն»

2007թ.- «Մեր դասարանի/կուրսի բոլոր տղաները գրանցված են, ես էլ հո տղա չեմ, որ գրանցվեմ»

2008թ.- « Բայց լավ կայքա, ես էլ եմ գրանցվում»

2009թ.- «Բա չիմացաք մեր հայոցի դասատուն էլ կա «Օդնո»-ում»

2010թ.- «Պրոֆիլդ փակում ես ու վերջ, կարգին կայքա»

2011թ.- «Ապուշ կայքա, ֆեյսբուքնա լավը, ես գրանցվել եմ ֆեյսբուքում»

2012թ.- «Աաա՜, էս ֆեյսբուքից բան չեմ հասկանում, ավելի լավա մտնեմ «Օդնո».»


Ուղղակի ցանկանում եմ հասկանալ, թե ինչո՞վ է այդքան յուրահատուկ «Օդնո»-ն, որ մերոնք այն այդքան շատ են սիրում: Չնայած այն ոտքից գլուխ յուրահատուկ է: Օրինակ՝

միայն «Օդնո»-ում կարող ես տեսնել «Լոմկա Տխուրյան» անունով օգտվողի,

միայն «Օդնո»-ում կարող ես հանդիպել «ստատուս չկա», «ստատուսը հանգստանումա», կամ «փնտրում ես լավ ստատուս հարցրու տատուս» ստատուսներ

միայն «Օդնո»-ում կարող ես աղջիկ լինելով աղջիկ «կպցնել»

միայն «Օդնո»-ում կարող ես քաղաքի փոխարեն տեսնել «ջնջի կիմանաս», կամ «քո սրտոմ» արտահայտությունները

միայն «Օդնո»-ում կարող ես տեսնել 100 տարեկան երիտասարդ աղջիկների ու տղաների

միայն «Օդնո»-ում կարող ես գտնել ձեր հարևան Լուսիկի կատարմամբ երգ

Թերևս սրանք են այն պատճառները, որի համար էլ մեր երիտասարդները սիրում են այդ կայքը, բայց նաև չպետք է մոռանան մի բան. «Ավելի լավ է կարդալ 1 գիրք, քան 100 ստատուս»: 

Ամենավերջում էլ հավելեմ, որ ես «Օդնո»-ում չկամ:


 Copypaste.am

Բաժին: Odnoklassniki.ru | Դիտումներ: 515 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar