Երեք տարի հետո Windows Phone-ը կարող է առաջ անցնել iOS-ից - 17 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 17 » Երեք տարի հետո Windows Phone-ը կարող է առաջ անցնել iOS-ից
20:32
Երեք տարի հետո Windows Phone-ը կարող է առաջ անցնել iOS-ից

Ներկայումս սմարթֆոնների շուկայում ձևավորվել է լիովին հստակ համակարգ: Ոլորտում Android-ը գլխավորում է, իսկ երկրորդ տեղում է iOS-ը և վերջապես, առաջատարների եռյակը եզրափակում է Windows Phone-ը:  Հեղինակավոր Forbes ամսագրի մասնագետները համոզված են, որ արդեն երեք տարի հետո Microsoft-ի «զավակը գահընկեց կանի» iOS-ին երկրորդ հորիզոնականից:  Փորձագետների կանխատեսումները առաջին հերթին հիմնված են Microsoft-ի բջջային պլատֆորմների աճի տեմպերի վրա: Վերջին տարվա ընթացքում Windows Phone-ի ղեկավարության տակ արտադրվող սմարթֆոնների վաճառքն ավելացել է 156%-ով: Համեմատության համար նշենք, որ Android-ի անալոգային ցուցանիշը կազմել է 51%, iOS-ինը` 25,6%:  ios_w8_android  Փորձագետները WP սարքավորումների վաճառքի համար պոտենցիալ շուկայի դերում տեսնում են զարգացող երկրներին: Այնտեղ Windows Phone-ի համար արդեն բավականին լավ դիրքեր են ձևավորվել, այդ ամենով հանդերձ iPhone-ը շարունակում է վատ վաճառվել: Բացի այդ, Microsoft-ը խոստանում է ամենատարբեր սարքավորումների համար թողարկել միացյալ պլատֆորմա, որը ծրագրավորողների համար կհեշտացնի խաչաձև հարթակի ծրագրային ապահովման ստեղծումը: 

Մարիամ Ծատուրյան

 

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 403 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar