Երբ մազերն էլեկտրականանում են. ի՞նչ անել - 11 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11 » Երբ մազերն էլեկտրականանում են. ի՞նչ անել
18:52
Երբ մազերն էլեկտրականանում են. ի՞նչ անել

 Շատ լեդիներ  ձմռանը, և, ընդհանրապես, ցուրտ եղանակին բախվում այս խնդրի հետ. էլեկտրականանում և չորանում են մազերը, կտրուկ փոխվում է նրանց որակը: Ինչն է խնդիրը, ինչ անել` մազերի նախկին տեսքն ու փայլը վերադարձնելու համար: Մազերի որակի վատացմանը նպաստում են մի շարք գործոններ, օրինակ` չոր օդը, ջերմաստիճանի անկումը. վիտամինների պակասը այս ամենը  բացասաբար է անդրադառնում: Ուստի պետք է հետևել ու լուրջ վերաբերվել մազերի խնամքին:

Փխրուն մազերի խնամք

Մինչև եղանակների տաքանալը հետաձգեք սովորական շամպունների օգտագործումը: Առաջնային խնդիր է ապահովել մազերի  մաքսիմալ խոնավացում և սնուցում: Օգտագործեք խնամքի այնպիսի պարագաներ, որոնք պարունակում են վիատմին E, ավոկադոյի կամ կոկոսի, ձիթապտղի յուղ, ցորենի սպիտակուցներ: Կամ պետք է գնել և օգտագործել շամպուն-բալզամ դիմակը, որը կհամապատասխանի Ձեր մազերի տեսակին և գլխի մաշկին, իսկ դրան ավելացնել վերոհիշյալ տարրերից մեկը: Օրինակ` վիտամին E, կարելի է ձեռք բերել դեղատնից և 3-5 կաթիլ ավելացնել շամպունի մեջ: Դիմակին պետք է խառնել քիչ քանակությամբ ձիթապտղի կամ կոկոսի յուղ:

Մազերը լվանալու ճիշտ ձև

Մազերի չորացման և մագնիսացման պատճառ  կարող է հանդիսանալ նաեւ քլորացված ջուրը, որով լվանում եք մազերը: Նախընտրելի է մազերը լվանալ շշալցված կամ հալեցրած ջրով: Կամ եթե հնարավոր է,ապա կարելի է տեղադրել նաեւ ջրամաքրման զտիչ: Այդ տեսակ ջրով մազերը լվանալուց հետո արդյունքն ակնհայտ կլինի:

Օդի խոնավացում

Ձմռանը գրեթե մեր ամբողջ ժամանակն անցկացնում ենք տաքացվող սենյակներում, որտեղ օդը չոր է և առաջացնում է խնդիրներ: Եթե հնարավոր չէ տեղադրել օդը խոնավացնող սարքավորում, ապա ցանկալի է բոլոր սենյակներում ջրի տարաներ տեղադրել, որն էլ օդը կլցնի խոնավությամբ:

Գլխի համար նախատեսված աքսեսուրներ և սանրեր

Հայտնի ճշմարտություն է, սակայն դրա մասին մոռանալ պետք չէ. հարկավոր է հրաժարվել պոլիմերային նյութերից պատրաստված սանրերից, մազակալներից: Պետք է զգույշ լինել նաև գլխարկների և շարֆերի ընտրության հարցում: Ամեն դեպքում նախընտրելի է վճարել մի քիչ շատ և գնել բնական, այլ ոչ թե սինթետիկ մանրաթելերից պատրաստված գլխարկներ և շարֆեր:

Օգտակար սնունդ

Չորացած և մագնիսացող մազերը նշան են նաև այն փաստի, որ օրգանիզմում կա ինչ-որ էլեմենտների բացակայություն, օրինակ`յուղի: Խիստ դիետաներ պահպանողները կբախվեն այդ խնդրի հետ: Մտածեք Ձեր առողջության մասին և ճաշացանկում ավելացրեք յուղոտ ձկնեղեն, ձիթապտղի յուղ, պանիր և ավոկադո: Կարելի է օգտագործել հատուկ  նախատեսված վիտամիններ:



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 416 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar