Ինչու՞ եմ քեզ սիրում - 19 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 27.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 19 » Ինչու՞ եմ քեզ սիրում
20:40
Ինչու՞ եմ քեզ սիրում

Հիշում եմ մեր հանդիպումները, մեր շփումը, հետադարձ հայացք գցում անցյալին, ու կարծես արցունքով են լցվում աչքերս։ Մի քանի ամիս առաջ ամեն ինչ հանդարտ էր, բարի, գեղեցիկ,ուղղակի հրաշալի, իսկ հիմա... հիմա ամեն ինչ ավարտվել է, բայց հուսով եմ որ հետ կգա այդ ապրած օրերը, ու էլ ավելի հաճելի պահեր կունենանք։ Հույս ունեմ, որ դա դեռ ավարտ չէ, պարզապես երկարատև դադար իմ ու քո , ավելի ճիշտ մեր սիրո միջև։ Թե ինչու՞ եմ քեզ այսքան սիրում, ես էլ չգիտեմ։ Գուցե՞ գիտեմ, պարզապես չեմ կարողանում արտահայտել, չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել ու արտաբերել։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ քեզ շատ եմ սիրում ու ցանկանում եմ լինենք նորից միասին՝ առաջվա պես, առաջվա նման։ Ուզում եմ հետ գա մեր երջանիկ պահերը, ուզում նորից գծագրենք մեր ապագան՝ դետալ առ դետալ։ Չգիտեմ՝ սերս ինչպես արտահայտեմ։ Ուզում եմ ներես ինձ, ճիշտ է՝ ես մեղավոր չեմ մեր բաժանման մեջ, բայց դնում եմ մի կողմ հպարտությունս ու խնդրում ներել, մոռանալ ամեն ամենը, և նորից վերադառնալ մեր աշխարհ, որ միասին էինք ստեղծել, ու միասին ապրում էինք այնտեղ՝ հաշտ-համերաշխ ու խաղաղ, մեր՝ դեռ չծնված երեխաների հետ։ Սիրում եմ քեզ... սիրում՝ կյանքիցս շատ


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 418 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar