Երան՜ի Կարդայիր Նամակս իմ սեր..... - 3 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 28.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 3 » Երան՜ի Կարդայիր Նամակս իմ սեր.....
17:45
Երան՜ի Կարդայիր Նամակս իմ սեր.....

Բար՛և իմ բարի և ի՛մ հարազատ ընկեր,կարոտել եմ քեզ անչա՜փ, իհարկե դու կարող ես անտարբեր նայել ու հեռանալ կողքովս չնկատելով,որ սիրտս լացում է, իսկ աչքերս դառնում համակ թախիծ: Չեմ կարող չկարոտել, չսիրել,երբ սիրտս է ինձ այդպես հուշում, բայց դու դաժան ես ու անհոգի, դու խենթ ես ու մի քիչ համառ, ես քեզ անգիր եմ արել, մոռանալով իմ մասին: Արդեն սովորութուն է դարձել ամեն օր գրել քեզ, սակայն նամակս քեզ ուղարկելու ոչ մի հույս չկա: Այսօր չգիտեմ պատահականությամբ, թե Աստծո ցանկությամբ տեսա քեզ: Երբ կանգնած ................. չգիտեի ուր եմ գնում, և ինչու եմ կանգնել հանկարծ հեռվից նկատեցի քեզ, գալի՜ս էիր, երազ էր կարծես: Դողում էի աշնան դեղնած տերևի նման, որ դողում է ամուր գրկված ծառին, քանի որ գիտի մի փոքր քամի ու նա էլ կնկնի: Իսկ դու ին՝չ քամի, այլ փոթորիկ մի, որ գալիս էիր հպար՜տ, դեմքդ դեպի անհայտ ուղղությամբ: Սիրտս քամվում էր, չեմ ուզում վերջանա այս պահը, այս երազը, ու միթե երազ ես դու  մնալու իմ հուշերում: Կարծես դու ինչ որ մեկին էիր փնտրում , չնկատելով հեռվում իմ դողացող սիրտը: Անհանգիստ էիր: Ինչ՝ու չունեմ համարձակություն մոտենալու քեզ: Չգիտե՛մ, չեմ հասկանում ոչինչ: Դու գնում ես արդեն , գնու՜մ, չգիտեմ ուր, իսկ ես կանգնած ............ ասես ուշացած ուղևոր լինեմ: Ցտեսությու՛ն սիրելիս,շնորհակալ եմ Աստծուց, որ այսօր քեզ ուղարկեց այն ճանապարհով, որով անցնում էի ես: Ա՜խ երանի մեր ճանապարհները բախվեին մեկ օր: Հաջողություն սիրելի՛ս,հուսով եմ մի օր կկարդաս նամակս:

Նյութը հեղինակային է:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 911 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.4/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 7
avatar
1 MadRidiSta • 18:36, 03.04.2012
vayyyyyyyyyyyy
avatar
2 nazeli • 21:32, 03.04.2012
6 6 6 6 6 6 6
avatar
3 Nadya • 12:49, 04.04.2012
jans pshakaxvec bravo astvac ta hasneq irar smaili_6 :smaili_6: smaili_10 :smaili_10: smaili_10
avatar
4 Nadya • 12:50, 04.04.2012
jans pshacaxvec astvac ta irar hasneq
avatar
5 ARTUR • 14:31, 04.04.2012
SHAT MERSIIIIIIIIIIIIIIIIIIIII
avatar
6 ARTAK • 22:11, 04.04.2012
HALALA es txune.
avatar
7 HOVO • 22:46, 06.04.2012
XOSQER CHKAN ... SHAT LAVNA 9 :9: 9 :9: 9 :9: 9 :9:
avatar