Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը - 1 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 1 » Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը
15:43
Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը

Երգչուհի Լեոնա Լյուիսի ձեռքով այսօր Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը: JW Marriott Marquis-ը ներառում է երկու երկնաքերեր, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը 355 մ է: Հյուրանոցում կա 1608 համար: 72 հարկերում գործում են թվով ինը ռեստորաններ, բարեր ու սրճարաններ, որոնք նախատեսված են 3000 մարդու համար:  Հյուրանոցում մեկ համարի արժեքը սկսում է օրական 326 ԱՄՆ դոլարից: Հյուրանոցում նախատեսվում է անցկացնել նաև մեծամասշտաբ միջազգային կոնֆերանսներ և ցուցահանդեսներ:  Մինչև այսօր աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը համարվում էր Rose Rayhaan-ը, որը նույնպես գտնվում է Դուբայում: Դրա բարձրությունը 333 մետր է:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 382 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar