Դիզայն - 11 Մայիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 11 » Դիզայն
20:55
Դիզայն

Դիզայն (անգլ. design - նախագծել, գծագրել, մտահղանալ, ինչպես նաև նախագիծ, գծանկար), տերմին է, որով նշվում է առարկայական աշխարհի նախագծման նոր եղանակը: Երևան է եկել XX դարի սկզբին, որպես առարկայական միջավայրի տեսողական և ֆունկցիոնալ հատկությունների տարերային ձևավորմանը հակազդող միջոց: Դիզայնը մշակում է ժամանակակից հասարակության բարդ գործունեության միջավայրը նպատակահարմար կազմակերպելու տիպային օրինակներ: Երբեմն դիզայն է համարվում նրա բնագավառներից միայն մեկը՝ արդյունաբերական առարկաների գեղարվեստական նախագծումը: Սակայն դիզայնը նախագծում և լուծում է սոցիալ-տեխնիկական ավելի լայն՝ արտադրության, սպառման, մարդու առարկայական միջավայրի խնդիրները: «Դիզայն» բառն օգտագործվում է նաև նախագծման արդյունքը նշելու նպատակով (օրինակ՝ ավտոմեքենայի դիզայն): ICSID- ի (Արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհուրդ) 1959 թվականի առաջին գլխավոր համաժողովում միջազգային տերմին է ընդունվել «industrial design» արտահայտությունը:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 444 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar