Դիմակներ մազերի համար - 24 Մայիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 24 » Դիմակներ մազերի համար
18:08
Դիմակներ մազերի համար

Գեղեցիկ և փարթամ մազերը գեղեցկացնում են ցանկացած կնոջ:Այսօր ես կներկայացնեմ ձեզ մազերն արագ աճեցնելու օգտակար և արդյունավետ միջոց:
Յուղոտ մազերի համար կարելի է 2 ճաշի գդալ մեղրը խառնել 2 հատ ձվի դեղնուցի հետ, այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Մատների ծայրով այս խառնուրդը վերցնել
ու մերսելով քսել մազարմատներին: Այս դիմակը գլխին պետք է մնա գոնե 1 ժամ: 1 ժամից հետո գլուխը լվանալ տաք ջրով: Իսկ եթե ուզում եք արդյունքն ավելին լինի, պետք է դիմակը թողնել գոնե ամբողջ գիշեր:
Չոր մազերի համար Կարելի է վերցնել 1-ական թեյի գդալ գլիցերին և քացախ, 1 ձու, 2 ճաշի գդալ գերչակի յուղ ու այս ամենը լավ խառնել: Այս խառնուրդը նույն ձևով քսել մազարմատներին ու թողնել 40 րոպե: Վրայից պետք է դնել պոլիէթիլենային գլխարկ, իսկ հետո սրբիչով լավ փաթաթել: 40 րոպե հետո մազերը լվանալ շամպունով:

Շատ օգտակար է չիչխանի ձեթով դիմակը: 1 թեյի գդալ չիչխանի յուղին խառնել 2 ճաշի գդալ կոսմետիկական կավ, 1 թեյի գդալ մեղր և 1 ձու: Նույն ձևով քսել մազերին և լվանալ 40 րոպե հետո:Մազերի որակը բարելավելու համար կարելի է նաև հինայով դիմակ օգտագործել:Նրա համար մեզ պետք է 1 ձու, զեյթունի ձեթ, հինա, կոնյակ և մեղր: 1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը, 1-ական գդալ հինան, կոնյակն ու մեղրը խառնել իրար և նորից մերսելով քսել գլխին և 40 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Հատկապես այս դիմակը մազերին հաղորդում է շլացուցիչ փայլ:

 

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 1830 | Ավելացրեց: Arm_♥ | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar