Չարլի Չապլինի նամակը դստերը - 14 Հոկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հոկդեմբեր » 14 » Չարլի Չապլինի նամակը դստերը
17:18
Չարլի Չապլինի նամակը դստերը
Դստրրիկս, Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այստեղ`հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա...Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդի՛ր եղիր հորդ ձայնին : Գիտես, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր, քեզ հեքիաթներ էի պատմում և քնած գեղեցկուհու, և մշտարթուն վիշապի մասին...ես տեսնում էի քո երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը, ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: ...Պարի՛ր: ...Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն:Բարձրացիր այնտեղ, աղջիկ՛ս, բայց և վերադարձիր երկիր. դու պետք է տեսնես `ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են ցրտից ու սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել ,ինչպիսին նրանք են ...ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը` իմ հեքիաթը, չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա...ողորմություն հայցում ...Ահա նա`իմ հեքիաթը : Ես գիտեմ` ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին՝ ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները... Ավելի լավ է խոսենք քո մասին: Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը`Չապլինը: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա՛, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն ...Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին ...Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը:Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: ...Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և ավելի հաճախ քայլիր, դիտիր քաղաքը: Զննիր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. (Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են ): Այո,դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս :Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը: Եվ եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից ,անմիջապես թող բեմը :Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները: Դրանք ինձ շատ լավ ծանոթ են :Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիներ, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկների, ավելի նազելիների, ավելի հպարտների,քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է: Նայիր, ուշադիր նայիր :Չի թվում քեզ արդյոք,որ նրանք քեզանից լավ են պարում : Խոստովանիր աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը ,որ քեզնից լավ կպարի և քեզնից լավ կխաղա: Եվ հիշիր , Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը ,որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին : ...Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես : Բայց, երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը :Իսկ դու կգտնես այդպիսի մեկին:Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը :Գիտես ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար : Բայց պետք է քեզ ,աղջիկս ասեմ մի ճշմարտություն .մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են ,քան լարախաղացները ` երերուն լարի վրա : Գուցե կարող է պատահել ` այս գիշեր քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը .հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը ,և քո անկումն անխուսափելի է : ...Ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է:Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ : ... Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել : Փորձիր և դու : Համբուրում եմ քեզ :

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 487 | Ավելացրեց: Lilitka | Գնահատական: 3.2/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar