Ծերանալուց հետո շատերն են գնահատում ժամանակը, իսկ խելոքները` նախքան ծերանալը... - 8 Ապրիլի 2013 - Status4ka.Ru
Այսօր 23.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 8 » Ծերանալուց հետո շատերն են գնահատում ժամանակը, իսկ խելոքները` նախքան ծերանալը...
22:13
Ծերանալուց հետո շատերն են գնահատում ժամանակը, իսկ խելոքները` նախքան ծերանալը...

Ով ձգտում է նպատակի` նա չի նայի ժամանակի։

Հոգու խռովքը մարդուն ավելի խորն է կապում կյանքին։

Ով սիրում է հողն ու հերկը, նա է զգում գարնան հևքը։

Թե որ շատ քնես ծառերի հովին, դու կուլ կգնաս ձմեռվա սովին։

Շվիդ կտրիր քո անտառից` երգ հյուսիր քո բառ ու բանից։

Ծովն առանց ալիք չի լինի` պիտի նավավարը հմուտ լինի։

Միշտ խոսում է բարությունից, սիրտն է պայթում չարությունից։

Ուրիշի սխալն ուղղելիս` ինքդ անսխալ պիտի լինես։

Հողին խաբողը ծնողին չի խնայի։

Սիրո հայրենիքը բարոյականությունն է։

Ապրել` կնշանակե ճամփորդել կյանքում։

Աննորմալների շրջանում նորմալն աննորմալ է դիտվում։

Պարզ ոճը հարթ ճամփա է, խճողվածը` քարքարոտ։

Սիրել նախ մարդը, հետո ազգականը։

Խելոքը խելոքին այնքան խելք չի սովորեցնում, որքան հիմարը հիմարին հիմարություն։

Կան մարդիկ, որ կարճ կյանք ունեն, բայց երկար են ապրում;

Երանի նրան, ով իր մտքերի հորիզոնն իր իսկ աչքերով է տեսնում։

Ապրել դեռ չի նշանակում վայելել. վայելել` չի նշանակում ապրել։

Խելոքները գործող անձինք են, տխմարները` հանդիսատես։

Արտասուքը աչքը կծանրացնե, բայց սիրտը կթեթևացնե։

Կան տաղանդներ, որ չեն երկնում, ավա՜ղ, կան երկնողներ, որոնք տաղանդներ չեն։

Լավ համբավը կրիայի քայլերով է առաջանում, վատը` լույսի արագությամբ:

Կարելի է շատ կարդալ` քիչ սովորել, քիչ կարդալ` շատ սովորել։

Խելոքներին դաստիարակում են, անխելքներին` մարզում։

Մարդու դեմքը ամենակատարելագործված դիմակն է։

Մեծ մարդը նա է, ով բարձր դիրք ունի, բայց իրեն բոլորին հավասար է զգում։

Գիտակը գիտնական չէ։

Հոգսի մեջ ստեղծագործական միտքը թաղվում է այնպես, ինչպես ծովում նստած քարը։

Անձդ զոհիր հազար անգամ, պատիվդ` ոչ մի անգամ։

Հիմարի հետ չխոսել կնշանակե` ժամանակ շահել։

Գազանն անգութ է, երբ սոված է, մարդը` փոքրոգությունն է։

Մեծամտությունը փոքրուղեղություն է։

Ազնիվները նրանք չեն, որ ազնվություն են դրվատում, այլ նրանք, որ գործով ազնիվ են։

Ավա՜ղ, ինչքան շատ ենք քննադատում այն, ինչ որ չգիտենք։

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 708 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar