BMW-ն ավտոմեքենան սմարթֆոնով կառավարելու համակարգ է ներմուծում - 17 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 19.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 17 » BMW-ն ավտոմեքենան սմարթֆոնով կառավարելու համակարգ է ներմուծում
21:57
BMW-ն ավտոմեքենան սմարթֆոնով կառավարելու համակարգ է ներմուծում

BMW ընկերությունը ներկայացրել է Touch Command նոր գործառույթը, որը ենթադրում է Samsung պլանշետի ինտեգրումը իր ավտոմեքենաների կառավարման համակարգին: Հասկանալի է, որ պլանշետով հնարավոր կլինի կառավարել հիմնականում այն գործառույթները, որոնք պատասխանատու են հարմարավետության եւ ժամանցի համար: Օրինակ, ուղեւորները պլանշետով կարող են կարգավորել երաժշտությունը, կառավարել քլիմաթ-քոնթրոլը, անգամ ներքին լուսավորությունը: Ինչ վերաբերում է վարորդներին, ապա նրանց համար նախատեսված են iDrive համակարգի նոր հնարավորություններ. վերեւում ամրացված տեսախցիկի շնորհիվ վարորդները կարող են ժեստերով կառավարել որոշ զվարճալի գործողություններ, փոխանցում է Euromag-ը: Այսպես, օդում պայմանական շրջան պատկերելով՝ հնարավոր կլինի բարձրացնել կամ իջեցնել ձայնը: Սակայն նման նորարարություններ BMW-ի շարքային ավտոմեքենաներից պետք չէ ակնկալել 1-2 տարվանից վաղ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 290 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar