Բեռնաթափում. ինչպե՞ս ճիշտ մաքրել օրգանիզմը - 5 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 27.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 5 » Բեռնաթափում. ինչպե՞ս ճիշտ մաքրել օրգանիզմը
19:17
Բեռնաթափում. ինչպե՞ս ճիշտ մաքրել օրգանիզմը

Բեռնաթափումը անհրաժեշտ է մեր օրգանիզմին եւ, հատկապես, տոներից հետո: STYLE-ը ներկայացնում է, թե ինչպես է պետք ճիշտ կազմակերպել բեռնաթափման օրը: Նախ, սկսենք նրանից, թե ինչ է բեռնաթափումը: Բեռնաթափումը օգնում է օրգանիզմին հանգստանալ: Բեռնաթափման օրերին մենք ընդունում ենք թեթեւ սնունդ, որի մարսումը մեծ ջանքեր չի պահանջում, բացի այդ օրգանիզմը ինքնամաքրվում է: Բեռնաթափման օրեր թույլատրվում է կազմակերպել շաբաթվա մեջ 1 կամ 2 անգամ: Սա ոչ միայն առողջարար է, այլեւ օգնում է նիհարելուն: Բեռնաթափման ամենատարածված եւ արդյունավետ տարբերակը կեֆիրովն է: Կեֆիրը առողջարար է՝ բարձրացնում է դիմադրողականությունը, ամրացնում նյարդային համակարգը, լավացնում քունը եւ այլն: Կեֆիրային բեռնաթափման օրը անհրաժեշտ է խմել միայն 1 լիտր թարմ կեֆիր, ուրիշ ոչինչ չի կարելի ուտել: Բայց եթե քաղցը շատ է տանջում, ապա օրվա ընթացքում կարող եք միրգ ուտել՝ բացի խաղողից եւ բանանից: Սակայն եթե կաթնամթերքի հանդեպ ալերգիա ունեք կամ պարզապես չեք սիրում, ապա կա բեռնաթափման եւս մեկ միջոց՝ խնձորով: Ձեզ անհրաժեշտ է 1-1,5 կգ ոչ շատ  քաղցր խնձոր՝ օրվա ընթացքում ընդունելու համար: Կարող եք նաեւ ջուր օգտագործել:

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 651 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar