Բաժանում... - 18 Դեկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 30.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » Բաժանում...
13:31
Բաժանում...
Լուսնի ոսկեզօծ շողերի ներքո
Մի օր երկու սիրտ բաբախում էին ու հետո լռում,
Գիշերվա մեղմիկ զեփյուռը սիրո
Զրնգում էր զիլ ու երգ էր հյուսում:
Դա երգն էր նրանց հենց այն մասին,
Որ ուրվականները գիշերվա շեմին
Միմյանց գրկեցին, ու կարոտագին իրար նայեցին,
Երկինք սլացող արծվի ճանկերում միաձուլվեցին
Ու կախարդական կիրքը համտեսած փոքրիկ վագրերը զուսպ մռնչացին:
Լուսնի ոսկեզօծ շողերի ներքո
ևս մեկ այլ օր
Հենց այն սրտերը, որ միաձուլվեցին,
Հենց նույն ոսկեզօծ լուսնին վկա դարձրին

Ու չուզենալով, զեփյուռի` քամու վերածված վնգստոցի տակ
Սրտերը կոտրին ու բաժանվեցին:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 279 | Ավելացրեց: GevoK | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar