Բացահայտեք ձեր հոգեվիճակը. թեստ - 12 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 29.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 12 » Բացահայտեք ձեր հոգեվիճակը. թեստ
21:30
Բացահայտեք ձեր հոգեվիճակը. թեստ

Այս հոդվածում մենք կներկայացնենք Ռոշարխի թեստը, որը քրեական աշխարհում շատ հայտնի է: Բազմաթիվ երկրների ոստիկանություններում Ռոշարխի թեստի միջոցով պարզում են մարդկային հոգեկան շեղումները, մարդու դիրքը սոցիալական միջավայրում և փոխհարաբերությունները մարդկանց հետ: Անձնային յուրաքանչյուր խանգարում, ագրեսիվություն, կաշկանդվածություն կամ տագնապ հեշտությամբ հայտնի է դառնում այս թեստի օգնությամբ:  Յուրաքանչյուրն այդ թեստն անցնում է իր համար, և ճշմարիտ պատասխաններից կախված է թեստի արդյունքը: Դուք ուղղակի պետք է նայեք նկարներին և թղթի վրա գրեք այն, թե ինչ եք տեսնում: Ձեր ասոցացիաները գրանցեք մեկ բառով: Այնուհետև պատասխանեք թեստի երեք հարցին և կստանաք Ձեր անձի վերլուծությունը:

психологический тест

тест на анализ личности

онлайн тесты психологии

онлайн тесты характера

тесты на тип личности

test rorshaha online

тест характера онлайн

онлайн тест психология психика

тест на маньяка психология

1. Դուք նկարների վրա մարդկա՞նց եք տեսնում  Եթե Դուք նկարների վրա ընդհանրապես մարդկանց չեք տեսնում, ապա դա նշանակում է, որ Դուք միայնակ և կաշկանդված եք: Դուք դժվարությամբ եք շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնում: Նկարների վրա մարդկանց չեն տեսնում ստեղծագործ մարդիկ, ովքեր կենտրոնացված են իրենց արվեստի վրա: Ինչպես նաև մոլագարները…    

2. Նկարները շարժվո՞ւմ են, թե անշարժ են   Նայեք նկարներին և պատասխանեք հարցին՝ «Ի՞նչ է տեղի ունենում»: Օրինակ, եթե Դուք նկարի վրա աղջիկ եք տեսնում, և նա ուղղակի կանգնած է, ապա Դուք կյանքում դժվարություններ ունեք, Դուք բարդ ընտրության առջև եք կանգնած կամ կյանքում ոչ մի նպատակ չունեք: Իսկ եթե այս աղջիկը պարում է կամ թռչկոտում, այսինքն՝ պատկերված է շարժման մեջ, ապա դա վկայում է այն մասին, որ Դուք ցանկանում եք զարգանալ, սոցիալապես նորմալ անձնավորություն եք, ով վտանգ չի կարող ներկայացնել:    

3. Նկարների վրայի առարկաները շնչավո՞ր են   Եթե Դուք հիմնականում տարբեր շինություններ, առարկաներ, անշունչ իրեր եք տեսնում, դա նշանակում է, որ Դուք շրջապատին ցույց չեք տալիս Ձեր իրական դեմքը, իսկ դա տեղի է ունենում այն պատճառով, որ Դուք Ձեր մեջ ճնշել եք զգացմունքները և չեք սիրում դրանք ցուցադրել ուրիշներին:  Ստորև մենք ներկայացնում ենք ամենահայտնի ասոցացիաների ցուցակը, որոնք առաջանում են մարդկանց մոտ՝ նայելով այս նկարներին: Այսպիսի պատասխանները նշանակում են, որ թեստավորվողը ներդաշանկորեն զարգացած անձնավորություն է: Եվ հակառակը, Ռոշարխի թեստը պնդում է, եթե Ձեր պատասխանները թվարկվածներից ոչ մեկի հետ չեն համընկնում, ապա Դուք կամ հանճար եք, կամ հոգեպես անառողջ անձնավորություն: 

1. Չղջիկ, թիթեռ, պարող ուրվագծեր, թռչուններ 

2. Երկու մարդ, չորքոտանի կենդանի, տարեցներ 

3. Երկու մարդ, սմոքինգ, հագուստ 

4. Կենդանու մորթի, շրջված դրակոն 

5. Չղջիկ, թիթեռ 

6. Կենդանու մորթի, թավջութակ, աղվես 

7. Կանանց և երեխաների գլուխներ, փղեր 

8. Չորքոտանի կենդանի, կանացի սեղմիրան 

9. Մարդ, ջութակ, խեցգետին


 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1296 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar