Բաց նամակագրություն ադմինիստրատոր Տիգրան Ադամյանի հետ,հետաքրքեց դե ինչ սեղմեք կարդալ ավելին - 10 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 28.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 10 » Բաց նամակագրություն ադմինիստրատոր Տիգրան Ադամյանի հետ,հետաքրքեց դե ինչ սեղմեք կարդալ ավելին
20:48
Բաց նամակագրություն ադմինիստրատոր Տիգրան Ադամյանի հետ,հետաքրքեց դե ինչ սեղմեք կարդալ ավելին

Բարև Ձեզ սիրելի այցելուներ Ձեր ուշադրության եմ ուզում ներկայացնեմ իմ և կայքի ադմինիստրատոր՝ Տիգրան Ադամյանի հետ բաց նամակագրությունը,հուսով եմ կհետաքրքի Ձեզ,նշեմ որ նա դեռ սպասում է իր սիրելիի զանգին ու եթե իր սիրելին կարդում է իմ և նրա բաց նամակագրությունը հուսով եմ կրկին կապ կհաստատի նրա հետ:D

-Բարև հարգելի ադմինիստրատոր այսօր փորձելով տարբերվել բոլորից,և միանման հարցազրույցներից ուղղակի կատարենք բաց անկեղծ նամակգրություն,որը statuscka.ru-ի այցելուների համար է նախատեսված,ինչ կարծիքի եք
  Բարև Ձեզ:Շատ լավ մտահաղացում է և ես պատրաստեմ

-Արմատներով որտեղից եք,որն է Ձեր ծննդավայրը,քանի տարեկան եք կտրամադրեք Ձեր լուսանկարներից?
     Արմատներով Գյումրիից եմ, ծնվել ու մեծացել եմ Գյումրիում: 15 տարեկան եմ: Այո շատ մեծ հաճույքով կտրամադրեմ:

-Ինչով եք զբաղվում ազատ ժամանակ
   Դե գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում, բայց եթե ստացվում է այնպես որ որոշ ժամանակ եմ ունենում ապա այն անցկացնում եմ համակարգչի դիմաց:

-Իսկ հատկապես,որ կայքերում
     Դե շատ կայքեր կան բայց հատկապես Statuscka.Ru կայքում և Facebook-ում

-Ինչպես ծնվեց statuscka-յի գաղափարը,որն է կայքի գլխավոր նպատակը
     Անկեղծ ասած երբ բացվեց կայքը Արթուրի կեղմից, ինձ համար անհասկանալի էր կայքի իմաստը, բայց երբ խորացա նորությունների մեջ որոնք տեղադրում էր Արթուրը, հասկացա և սկսեցի նրա հետ աշխատել:

-Լավ հասկանալի է,երբ ինքներտ խոսեցիք կայքի հիմնադի-ադմինիստրատորի մասին չեմ կարող չտալ այս հարցը ինչպիսի հարաբերությունների մեջեք,կայքին վերաբերող գործերում հաշտ եք,հեշտ եք համաձայնության գալիս երեք ադմիներով
      Կայքի գլխավոր ադմինիստրատորին ճանաչում եմ դեռ մանկուց:Եթե մեզանից մեկը նոր մտահաղացում ունի ապա դա քննարկում ենք 3-ով:Գտնում ենք դրա լավ ու վատ կողմերը,համաձայնության ենք գալիս ու աշխատում ենք այդ կողմի վրա

-Որպես լավ ընկեր կայքում ում կարանձնացնեիք,որպես լրագրող և մոդերատոր
  Դե որպես մոդերատոր Աննան(Anka97), որը մի քանի որ առաջ լքեց կայքը և Լիլիթը, իսկ լրագրողներից կառանձնացնեմ Մարիամին(Քեզ)

-Շնորհակալություն,անցնեմ մի փոքր անձնական հարցերին դեմ չեք
 Ոչ դեմ չեմ

-Ինչպես կդրսեվորեիք Ձեզ,եթե հայտնվեիք անծանոթ միջավայրում,դժվար չի Ձեզ համար արդյոք մերվել նոր միջավայրերի
     Դե անկեղծ ասած դժվար է:Ես պետք է այդ միջավայրի մարդկանց հետ առանձին առանձին շփվեմ,որ հասկանամ արժի այդ միջավայրում լինել կամ ոչ:

-Ասում են՝ երիտասարդությունը խենթություններ է սիրում:Որն է եղել Ձեր ամենախենթ արարքը
    Ես խենթություններ չեմ սիրում,և չեմ հիշում այդպիսի դեպք եղել է թե ոչ:

-Երբևէ ունեցել եք մի միտք գաղափար կամ իդեալ,որի շուրջ ջանացել եք հասնել կատարելության ինչ-որ չափանիշի
-Եթե ես ինչ որ բան եմ ուզում, դա իմ մոտ դառնում է կոպիտ ասած պռինցիպ և ես ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար:Մի դեպք պատմեմ երբ մեկ տարի առաջ ես զբաղվում էի ծանրամարտով, ծանր քաշային կարգում ես ամենաքիչ արդյունքն էի անում և որոշեցի,որ այս մրցման ժամանակ եթե չգրավեմ առաջի երեք հորիզոնականները ապա 4-րդը ամպայման գրավելու եմ և գրավեցի:

-Շնորհավորում եմ,իսկ քանի երեխա եք ընտանիքում
    3 եղբայր

-Իսկ ինչպիսի ընդհանուր նախասիրություններ ունեք նրանց հետ
    Ոչ մի:Մենք 3-ս էլ տարբեր ենք

-Կնոջ և մոր ամենամեծ հպարտությունը իր դաստիարակված զավակն է...իսկ Ձեր դեպքում արդարացված է այս արտահայտությունը
   Դե նա հպարտանում է մեր երեքով էլ:

-Սովորաբար ինչպես եք անցկացնում կիրակին Ձեր տանը
     Ինձ համար ցավոտ հարցեր, որովհետև ամեն կիրակի երբ որոշում եմ հանգստանալ տանը, ամպայման առաջանում են խնդիրներ:

-Որն է Ձեր ամենասիրված տոնը,և ինչպես եք այն նշում
      Իմ ամենասիրած տոնը Սուրբ Զատիկն է որը ես նշում եմ ընտանիքիս հետ:
-Որն է Ձեր կարծիքով երջանիք ընտանիք ունենալու բանաձևը
Ամենակարևորը սերն ու համերաշխությունը

-Դուք շատ բարյացակամ եք ընկերների և այցելուների հանդեպ,սակայն կա արդյոք մի բան,որը երբեք ոչ ոքի չեք ների
   Այո:Կյանքում չեմ ների խաբությունը:

-Եթե կյանքի անիվը պտտելու հնարավորություն ունենայիք,Ձեր որ սխալը կուղղեիք
   Ճիշտ է կյանքում շատ սխալներ եմ արել, բայց այդ սխալների վրա սովորել եմ ճիշտ ապրել:Դրա համար ոչ մի սխալն ել չէի ուղղի:

-Իսկ նվերներ ընտրելու հարցում ինչպիսին եք Ձեր սիրելիների և մտերիմների համար,ինչպես եք նվերներ ընտրում
  Չեմ սիրում շատ փնտրել այդ իսկ պատճառով առաջի հանդիպած նվերը գնում եմ:

-Կանանց միամսյակի առիթով ինչ կմաղթերիք հայ կանանց,աղջիկներին,մայրիկներին,Ձեր սիրելիին, և մեզ և մեր կայքի այցելուներին
   Շնորհավորում եմ բոլոր կանանց,աղջիկների,մայրերի տոնը:Մեր կայքի բոլոր աղջիկների տոնը:Ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություն: Սիրեք և եղեք սիրված և միշտ մնացեք գեղեցիկ:

-Եվ այս հարցով եզրափակենք մեր այսօրվա նամակգրությունը,ունեք Ձեր սիրելիին ուղղված խոսք,որ կուզենայիք ընթերցեր մեր բաց նամակագրության մեջ թեկուզ և միամսյակի հետ կապված
Իմ սիրելիին ուղղակի շնորհավորում եմ ու թող իմանա,որ մինչև այս պահը սպասում եմ նրա զանգին:

-Ես էլ եմ միանում Ձեր բոլոր շնորհավորհանքներին,շնորհակալություն ինձ ժամանակ տրամադրելու համար
Ձեզ ել շնորհակալություն:

 Դե ինչ հարգելի այցելուներ իմ զրուցակիցներ ադմինիստրատոր՝ Տիգրան Ադամյանը,սպասեք նորանոր անակնկալների,կներկայանամ նորանոր անակնկալներով,իսկ որտեղ?հանդիպման վայրը ինչպես միշտ անփոփոխ է statuscka.ru-ում հայկական ստատուսների առաջին կայքում:

                                                                հեղինակ՝ vipmanan

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 568 | Ավելացրեց: vipmanan | Գնահատական: 4.4/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 inna123 • 11:41, 11.03.2013
9 9 9 9 9 9 laver Mariam 9 9 9 9
avatar