Այնքան վատ է, երբ ցավում է հոգիդ - 20 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 28.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 20 » Այնքան վատ է, երբ ցավում է հոգիդ
17:59
Այնքան վատ է, երբ ցավում է հոգիդ

Ամեն մարդու ենթագիտակցությունը ստիպում է մտածել, որ ինքն անթերի է, երբեք չի սխալվում: Մարդիկ փորձում են ուրիշների կյանքով ապրել, նրանց փոխարեն որոշումներ են կայացնում, սիրում, սիրվում , դժբախտանում , իսկ հետո, երբ զգում են ցավն ու վտանգը, հեռանում են, կարծես ոչնչում իրենք մեղավոր չէին: Ամեն օրը մի նոր փորձություն է, մի նոր էջ`կյանքի գրքում: Բավակա՛ն է, թույլ տվեք ես գրեմ իմ գրքի պատմությունը: Ես բավական հասուն եմ, որ կարողանամ ինքնուրույն գրել, իսկ եթե անգամ սխալվեմ, հոգ չէ, չէ՞ որ սխալների վրա են սովորում: Հասկացե՛ք, հոգնել եմ ձեր տված ցավերից: Մարմնիս դրանք չեն հասնում, այլ`հոգուս: Հոգին օրգան չէ, բայց ամենաուժեղն է ցավում: Նրա դեմ ցավազրկող չկա: Մնում է մի տարբերակ.փակվել սենյակում և բարձր գոռալ: Բայց ինչո՞ւ, մի՞թե ես խելագար եմ, ո՛չ: Մի՛ թույլ տվեք ինձ խելագարվել, թողեք , որ ապրեմ: Ես հոգնել եմ արդեն ձեզնից, ձեր խորհուրդներից: Հոգիս հոգնել է ցավելուց:

 
Բոլորից հեռու, բոլորին օտար,
Մի աշխարհ ստեղծեմ ու անէանամ:

 

Ես լուռ հեռանամ, ամենը մոռանամ,
Ու սիրտ կառուցեմ սառույցի վրա:
Փշրանքներից հոգիս հավաքեմ,
Նոր լույսով լցվե՛մ, առա՛ջ շարժվեմ,
Հավատիս լույսի թևերով ճախրեմ,
Ու գեթ մի վայրկյան ես ինձնով ապրեմ:
Թողնե՛մ, հեռանա՛մ, գնամ շատ հեռու,
Ու դառնա հոգիս մի ծառա հլու,
Միայն չցավի ու չփշրվի,
Այս սուտ աշխարհը նորից չընկնի:
 

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 405 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar