Ավելի քան 500 թևավոր խոսքեր և աֆորիզմներ - 20 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 20 » Ավելի քան 500 թևավոր խոսքեր և աֆորիզմներ
16:37
Ավելի քան 500 թևավոր խոսքեր և աֆորիզմներ

 

*** Կյանքը վարդի նման է. նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է, իսկ փուշն` իրականություն: ( Արիստոտել) *** Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են: (Վ. Հյուգո) *** Սերը նման է կարմրուկին` որքան ավելի ուշ է գալիս այնքան ավելի վտանգավոր է: (Դ.Ջերորդ) *** Սերը ուժեղ է ինչպես կայծակ, բայց թափանցում է առանց որոտի, և նրա ամենաուժեղ հավածները հաճելի են: (Մ.Վ.Լոմոնոսով) *** Սերը ազնվություն է տալիս նույնիսկ նրանց, որոնց բնությունը մերժել է այդ բանում: (Վ.Շեքսպ Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը: Լառոշֆուկո Հրամայում են նրան, ով չի կարողանում ենթարկվել ինքն իրեն: Ֆ. Նիցշե Մահից ամենաքիչը վախենում են այն մարդիկ, ում կյանքն ամենամեծ արժեքն ունի: Կանտ Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա “խոզ է”, ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա: Մ. Գորկի Այն մարդը, որին ոչ ոք դուր չի գալիս, անհամեմատ ավելի դժբախտ է, քան նա, ով ոչ մեկին դուր չի գալիս: Ֆ. Լարոշֆուկո Դուք ենթադրում եք, որ հիմարացրիք այդ մարդուն, իսկ նա ոչինչ էլ չնկատեց, դե, իսկ եթե միայն ձևացրե՞ց, թե չնկատեց, այդ դեպքում ո՞վ է ավելի շատ հիմար վիճակում՝ դու՞ք թե՞ նա։ Ժան դը Լաբրյուեր Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա, ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է: Մոպասան Մարդ ինչքան խելացի է, այնքան շատ է գտնում օրինգինալ մարդկանց: Միջակ անհատները տարբերություն չեն գտնում մարդկանց միջև Չկա ավելի տանջալից բան, քան հենց նոր կատարածդ հիմարության գիտակցումը։ *** Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը,ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը: *** Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ: *** Աշխատանք իսկապես այն մյունհաուզենյան հյուսքն է, որից կառչելով` կորսվածը կարող է ինքը դուրս պրծնել ճահճուտից: *** Փորձել ամեն բան միանգամից անել` նշանակում է ոչինչ չանել: *** Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ: *** Կատարելությունը հրաշալի արդարացում է: Արեք լավ. այնքան էլ կարևոր չէ, հատկապես ինչը: *** Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ *** Րոպեները երկարատև են, իսկ տարիները` արագահոս: *** Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է: *** Որոշ դեղամիջոցներ հիվանդություններից ավելի վտանգավոր են *** Ծայրահեղորեն դճվար է պահպանել այն, ինչ դուր է գալիս շատերին: ... Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել: Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն: Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է: Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել: Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը: Դժվար է ընկեր ձեռք բերելը: Ավելի դժվար է կորցնել թշնամուն: Տղամարդը կարող է համարել կյանքը հաջողված, եթե նա վաստակեում է ավելի շատ, քան կարող է ծախսել իր կինը: Կինը կարող է համարել կյանքը հաջողված, եթե գտնի այդպիսի տղամարդ: Ինքնասիրության զգացումը կարող է վերածվել արատի կամ առաքինության` կախված մարդու ճաշակից ու կրքերից: Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք: Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում: Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը: Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ: Իսկական մարդն ընդունվում է իր թերություններով: Լոկ նա ինչ-որ բան արժե, ով ինչ-որ բան է սիրում: Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ: Լոկ նա ինչ-որ բան արժե, ով ինչ-որ բան է սիրում: Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է: Խիղճը հազար վկա արժե: Վեճի մեջ ոչ միշտ է ճշմարտությունը հաղթում, ավելի հաճախ դա անում են առավել ծանրակշիռ փաստարկները։Վեճի մեջ ոչ միշտ է ճշմարտությունը հաղթում, ավելի հաճախ դա անում են առավել ծանրակշիռ փաստարկները։ Եթե ամուսինն առանց պատճառի ծաղիկներ է նվիրում, նշանակում է՝ պատճառ, այնուամենայնիվ, կա։ Եթե տղամարդն ամուսնանում է, որովհետև ժամանակն է, նշանակում է՝ արդեն ուշ է։ Աստված մեզ հեռու պահի գիտունի համբավ ունեցող հիմարից: Եթե մենք կարողանում ենք դիմադրել մեր կրքերին, դա ոչ թե մեր զորությունից է, այլ կրքերի թուլությունից: Քսան տարեկանում մարդու վրա իշխում է ցանկությունը, երեսուն տարեկանում` բանականությունը, քառասուն տարեկանում` դատողությունը: Գուցե թե աշխարհում ամենից շատ տխմարություններ լսում է նկարը թանգարանում: Անձամբ ապրածն ու անձամբ տեսածը մարդու համար միշտ մնում են իբրև ամենաուսանելի ու ամենալավ դպրոցը: Երբ մեկին դադարում ես սիրել, մեղավորն ինքն է, որ ժամանակին չի նկատել: Ով կարող է` անում է, ով չի կարող` սովորեցնում է: Թույլ, կամազուրկ մարդը կարող է դուրս տալ ամեն մի գաղտնիք, չկա ավելի այրող ցանկություն, քան որևէ մեկին ինչ-որ խորհրդավոր բան հայտնելու ցանկությունը: Ոչ մի բան այնպես միահամուռ չեն գովում, ինչպես լավ եղանակը, և այն պատճառով, որ այն կարելի է գովել առանց նախանձի: Աստված մեզ ազգականներ է պարգևում, ընկերներ` փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում: Մտքի սահմանափակությունը ծնում է համառություն, և մենք դժվարությամբ ենք հավատում այն բաներին, որոնք դուրս են մեր պատկերացումների սահմաններից: Ծանր հիվանդութույնը սկզբում հեշտ է բուժել, սակայն դժվար է ախտորոշել: Իսկ երբ այն սաստկացել է, ավելի հեշտ է ախտորոշել, բայց արդեն ավելի դժվար է բուժել: Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում: Հաղթողին խաղաղությունը միշտ ձեռնտու է, իսկ հաղթվածին` ուղղակի անհրաժեշտ: Եթե հետաքրքրասիրությունը մեռնում է, նշանակում է ծերությունը վրա է հասել: Սեփականությունը գարշելի է իր սկզբունքով և կործանարար` իր հետևանքներով: Ծայրահեղորեն դժվար է պահպանել այն, ինչ դուր է գալիս շատերին: Իրեն չվերաբերվող կռիվներում կրակ բորբոքողը իրավունք չունի դժգոհելու, երբ կայծերը դիպչում են նրա երեսին: Որոշ դեղամիջոցներ հիվանդություններից ավելի վտանգավոր են: Հարկ չկա ասելու ամեն բան, ինչ գիտես, բայց մշտապես պիտի իմանաս, թե ինչ ես ասում: Ամենաուժեղ ջուրն աշխարհում կանացի արցունքներն են: Չկա այնպիսի դժբախտ պատահար, որից հմուտ մարդը չկարողանա օգուտ քաղել, և ոչ էլ այնպիսի երջանիկ դիպված, որն անխոհեմ մարդը ի վնաս իրեն չդարձնի: Մարդիկ բնավ չեն սիրում գովել և առանց շահախնդրության չեն գովում որևէ մեկին: Սիրո մեջ սիրված լինելու ամենաանվրեպ միջոց է չսիրելը: Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում: Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին: Ամենաբարձր գնահատականը, որին կարող է արժանի լինել միայն անձնական կյանքում առաքինի մարդը, իր ծառաների հավանությունն է: Աղքատության պատճառը հաճախ ազնվությունն է: Ամոթալի արարքներ գործող մարդկանցից շատերը պերճախոս ճառեր են ասում: Որքան էլ բնությունը մարդուն օժտած լինի մեծ առավելություններով, այնուամենայնիվ, առանց բախտի օգնության չի կարող նրանցից հերոս սարքել: Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե այն հանդես չգար բարիքի անվան տակ: Անմեղությունը բարին ու չարը չի տարբերում, դրա համար չգիտի ոչ ամոթ, ոչ խայտառակություն: Հաջող ամուսնություններ լինում են, սակայն հիացմունք պատճառող` երբեք: Աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նայես նրան ոչ միայն քո կտուրից: Ամեն ոք դժբախտ է ուղիղ այնքան, որքան նա իրեն դժբախտ է համարում: Արժանիքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաև մեզ, մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս: Իմ կյանքի փորձը համոզել է ինձ, որ թերություններ չունեցող մարդիկ շատ քիչ արժանիքներ են ունենում: Ինչքան լայն է միտքը, այնքան ավելի են նրան նեղում սեփական սահմանները: Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է: Սերը կարող է փոխարինել ամեն ինչին, իսկ սիրո փոխարեն չկա ոչինչ ոչ մի տեղ: Սերն ամենից ճիշտ կլինի համեմատել տենդի հետ, թե մեկի, թե մյուսի սաստկությունը և տևականությունը ոչնչով կախված չէ մեզանից: Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: Կասկածանքը մարդկային իմացության սահմանն է, որը խախտում է միայն կույր հավատը: Մեր հակառակորդների դատողությունները մեր մասին, ավելի մոտ են ճշմարտությանը, քան մեր սեփականները: Ավելի հաճախ հաղթում է նա, ում լրջորեն չեն վերաբերվում: Ուրիշներին սովորաբար գովում ենք, որպեսզ իսկապես մեզ էլ գովեն: Ճշմարիտ լավատեսը այն համոզմունքին չէ, թե ամեն ինչ լավ կլինի, այլ այն, թե ոչ բոլորը կլինի վատ: Ով նենգորեն արհամարհում է երախտագիտությունը, նրան ծանոթ է նաև ստի անամոթ լեզուն: Ամեն մարդ, լուսնի նման, ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս: Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի: Լավ է կույր լինես աչքով , քան մտքով: Քանի լեզու գիտես այնքան մարդ ես: Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Խնձորը իր ծառից հեռու չի ընկնի: Ամենից հաճախ ամաչում ենք մեր ամենաազնիվ արաքների համար, երբ մարդիկ նկատում են դրանց շարժառիթները: Սերը հասկանում է նա, ով այն ապրել է: Համեստությունն ու գեղեցկությունը միմյանց հետ մշտապես անհաշտ են: Ատելությանը կարելի է ընտելանալ, սիրուն ընտելանալ չի կարելի: Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում: Մարդիկ հաստատուն են միայն մի բանում, միայն սովորությունների մեջ: Երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազը մի անգամ բախում է: Պատահականություններն առիթ են ստեղծում, որպեսզի ոչ միայն շրջապատի մարդիկ մեզ ճանաչեն, այլև ինքներս մեզ: Մեծ մարդկանց բնորոշ հատկանիշն այն է, որ նրանք ուրիշներին ավելի նվազ պահանջներ են ներկայացնում, քան իրենց: Մարդկային գործերում ավելի լավ է գլուխ հանում ոչ թե նա, ով շատ է ապրել, այլ նա, ով ավելի շատ է դիտել: Չպետք է վիրավորել նրանցից, ովքեր մեզանից թաքցնում են ճշմարտությունը, քանի որ ինքներս էլ հաճախ մեզանից թաքցնում ենք այն: Անգործության մեջ ամենադժվարը, դա այն է, որ չես կարողանում ընդհատել ու հանգստանալ: Բարությունը կարիք է զգում ապացույցների, գեղեցկությանը դրանք պետք չեն: Հաճախ եռանդի պակասությունը համբերության տեղ են դնում: Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է: Երբ խմում ես`չափդ իմացիր, այլապես կարող ես քիչ խմել: Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր սխալները, երբ նրանք հայտնի են լինում միայն մեզ: Ինչպես կարող ենք պահանջել, որ մեկ ուրիշը մեր գաղտնիքը պահի, երբ ինքներս պահել չգիտենք: Եթե չի կարելի չխոսել այն մասին, ինչ մասին որ ասել են նախկինում ուրիշները, ապա պետք է փորձել ասել այդ նրանցից ավելի լավ: Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանից հմտորեն օգտվելն է: Այնտեղ, որտեղ թագավորում է ուժը, բանականությունը լռում է: Անհրաժեշտ է ինչ-որ ավելի մեծ բան, քան տաղանդը` ներկան հասկանալու համար, ինչ-որ ավելի մեծ բան, քան հանճարը` գալիքը կանխատեսելու համար, իսկ իմիջիայլոց ինչքան դյուրին է բացատրել անցյալը: Ինչքան տարիքս առնում եմ, այնքան քիչ եմ վստահում հայտնի դարձվածքին, որն ասում է, թե իմաստնությունը գալիս է տարիների հետ Մարդիկ գերադասում են իրենք իրենց մասին բացասական բաներ ասել, միայն թե իրենց մասին խոսեն: Աշխարհում գոյություն ունի միայն մի հերոսություն, տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին նա կա, և սիրել նրան: Ճշմարտությունը ուրիշներին անճշտապահության մեջ մեղադրելու քաղաքավարի ձև է: Ինչից մենք վախենում ենք, նրան ավելի շատ ենք հավատում, քան նրան, ինչին տենչում ենք: Ամենախելոքը լինելու ցանկությունը` ամենամեծ տխմարությունն է: Առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով: Ես երբեք այնպես զբաղված չեմ լինում, ինչպես իմ պարապ ժամերին: Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններ են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը` երկուստեք, իսկ պարտավորություները` փոխադարձ: Բախտն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը: Իր համոզմունքների համար կյանքը նվիրած մարդը մարդկության համար ավելի մեծ բան է արել, քան մետաղ հայտնագործած կամ նոր գազին անուն տված հետազոտողը: Մարդուն չի կարելի չափել արշինով: Հաճախ մեծ խելքը տեղավորվում է փոքր գլխում: Գովասանքներից խուսափելու համեստությունը ոչ այլ ինչ է, քան ավելի նրբանկատ գովեստների արժանանալու ցանկություն: Երկու վիճողներից ավելի շատ բորբոքվում է նա, ով իրավացի չէ: Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է: Գոյություն ունեցող աշխարհը երևակայություն չէ: Չի կարելի անպատիժ վերաբերվել նրան, իբրև երևակայություն: Բնությունը ոչ մի իրավունք չի ճանաչում, նրան հայտնի են միայն օրենքները: Յուրաքանչյուր ոք, ով ձգտում է ինքնատիպության, նախանձ կամ ծաղր է հարուցում: Երբ է մարդը պարզում, որ ինքը ծերացել է: Երբ դադարում է ապրել հույսով ու ապրում է լոկ հիշողություններով: Զրույցն ուժ է առնում ավելի շատ վստահությւոնից, քան խելքից: Այդ ինչից է, որ մենք կարողանում ենք մինչև վերջին մանրամասն հիշել, թե մեզ ինչ է պատահել, բայց մոռանում ենք, թե այդ նույն բաները քանի անգամ ենք պատմել միևնույն մարդկանց: Աշխարհում կան բազում իմաստնություններ և բոլորն անհրաժեշտ են աշխարհին: Մարդը գոյություն ունի միայն հասարակության մեջ, և հասարակությունը նրան ձևավորում է լոկ իր համար: Լավագույն մտքերը ընդհանուրի սեփականություններն են: Փառքը թույն է, որը պետք է ընդունել փոքր չափերով: Առողջ մուրացկանը հիվանդ թագավորից երջանիկ է: Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական: Րոպեական բավականությունը հաճախ երկարատև տառապանքների պատճառ է լինում: Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում: Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի: Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար: Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն: Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի: Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ: Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է: Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից: Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է: Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ: Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում: Նա ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ սխալվում է, իսկ նա ով կարծում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի: Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է: Գովեստներն օգտակար են թեկուզ նրանով, որ գործնականորեն ամրապնդում են մեր մեջ եղած առաքինությունները: Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը Ավելի լավ է քիչ հասկանալ, քան հասկանալ ոչ ճիշտ: Չկա այնպիսի մարդ, որը չամաչի սիրած լինելու համար, երբ արդեն դադարել է սիրել: Տաղանդը բաղկացած է մեկ երրորդ բնազդից, մեկ երրորդ հիշողությունից ու մեկ երրորդ կամքից: Ամենից շատ ներողամտություն ցուցաբերում է նա, ով իր հանդեպ ոչ մի ներողամտություն չի պահանջում: Մենք միշտ սիրում ենք նրանց, ովքեր հիանում են մեզանով, բայց միշտ չէ, որ սիրում ենք նրանց, որոնք մեզ են հիացնում: Վստահությունն արիություն է, հավատարմությունը` զորություն: Մենք սիրով ներում ենք մեր ընկերների այն թերությունները, որոնք մեզ հետ առնչություն չունեն: Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին: Ով ոչնչի մասին չի հարցնում, նա ոչինչ չի սովորի: Անսահման արհամարհանքը արհամարհվողի մեջ առաջացնում է սեփական մեծության զգացողություն: Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում: Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա: Չ. Չապլին Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։ Բեռնարդ Շոու Նա, ով չի կարող լռել, հազվադեպ է կարողանում լավ խոսել: Շարոն Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին: Սոկրատես 1. Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է: 2. Ոմանք երկրային երջանկությունը կռվով են նվաճում, ուրիշներին նա ինքն է հայտնվում: 3. Անկեղծությունը` սրտաբացություն է: Մարդկանցից քչերի մեջ է դա հանդիպում, և այն համարում ենք անկեղծություն, սոսկ ծածկամտություն է` ուրիշների վստահությունը շահելու համար: 4. Կարեկցանքը վստահություն է առաջացնում, իսկ վստահությունը սրտի բանալին է: 5. Խանդը սնվում է կասկածներով և դառնում է կատաղություն կամ անհետանում, երբ կասկածը փոխվում է վստահություն: 6. Ծիծաղը երջանկության չափանիշ չէ: 7. Կան թեթևամիտ և փուչ մարդիկ, որոնք չեն կարող ոչ մեծ թերություններ ունենալ, ոչ էլ խոշոր արժանիքներ: 8. Նա ով ոչինչ չգիտե, չի կասկածում ոչ մի բանում: 9. Մենք ընդունակ չենք հիշելու այն անգիտությունը, որի մեջ ծնվել ենք, վիճակն այդ ոչ մի հետք իրենից հետո չի թողնում: 10. Անգիտությունը մանկության առավելությունն է: 11. Հաջողությունը հարկավոր է չափել ոչ այնքան դիրքով, որքան մարդ հասել է կյանքում, որքան այն խոչնդոտներով , որպիսիք նա հաղթահարել է հաջողության հասնելիս: 12. Որքան էլ կասկածենք մեր զրուցակցի անկեղծությանը, բայց և այնպես կարծում ենք, թե մեր հանդեպ ավելի անկեղծ են, քան մեկ ուրիշի: 13. Երբ մարդ արել է ամեն բան, ինչ կարող էր, և չնայած հաջողության չի հասել, մի պարսավեք նրան անհաջողության համար: 14. Չափազանց սխալվում են, երբ կարծում են, թե սիրուհուն սիրում են իրենց հանդեպ տածած նրա սիրո համար: 15. Խորհուրդ տալ կարելի է, բայց անհնար է վարվելակերպ ներշնչել: 16. Իրական աշխարհը մեկն է, և դա լիովին բավական է: 17. Ձանձրանում ենք միշտ նրանց հետ, որոնք ձանձրանում են մեզ հետ: 18. Եթե դուք վեճի մեջ պարտություն եք կրում, ձեզ մնում է էլի մի հնարավորություն, հայհոյել ձեր ընդդիմախոսին: 19. Ոչինչ այնքան բնական և այնքան խաբուսիկ չէ, որքան սիրված լինելու հավատը: 20. Խոհեմ զգուշությունն արտահայտվում է ոչ այդքան նրանով, որ մարդ երբեք սխալներ չի կատարում, որքան այն բանով, որ նա թույլ չի տալիս դրանց կրկնությունը: 21. Տեսնելը հեշտ է, դժվար է կանխատեսելը: 22. Այն, ինչ վատ են հասկանում, հաճախ փորձում են բացահայտել այնպիսի բառերի օգնությամբ, որոնց ամենևին չեն հասկանում: 23. Երբ մեկի խելքում բնությունը ճեղքվածք է թողնում, սովորաբար սվաղում է այն ինքնագոհության հաստ շերտով: 24. Եթե հիմարը պատահաբար լավ խորհուրդ տա, ապա հարկ է, որ այն կատարի խելոք մարդը Ոգեշնչվում են միայն տխմարները, խելոքները հավանություն են տալիս: Պոպ Նա, ով չի կարող լռել, հազվադեպ է կարողանում լավ խոսել: Շարոն Ինչ չեն հասկանում, նրան չեն տիրապետում: Գյոթե Խորը գլուխ տալով մեկին` մենք մեջքով շրջվում ենք դեպի մեկ ուրիշը: Գալիանի Խելացիորեն իրար խառնելով սպիտակն ու սևը` տպագրիչը լույս ու գիտելիք է տարածում: Ֆրեդերիկ Դուգլաս Մարդկանց խոսքը մեկ ծածկում է նրանց մտադրությունը, մեկ` բացում: Դիոնիսիոս Կատո Մարդ պետք է լինի իր կամքի տիրակալն ու իր խղճի ստրուկը: Էբներ Էշենբախ Չի կարելի բուժել մարմինը` չբուժելով հոգին: Ցիցեռոն Գորտը ոսկի գահից էլ կցատկի ճահճի մեջ: Պուբլիլիոս Սիրոս Իմացությունը նման է ծովի, ով թպրտում ու ճողփում է մակերևույթին, միշտ ավելի է աղմկում ու դրանով, ավելի շատ ուշադրություն է հրավիրում իր վրա, քան մարգարիտ որոնողը, որն առանց ավելորդ աղմուկի` գանձեր որոնելու համար սուզվում է մինչև անհայտ խորքերի հատակը: Իրվինգ Մարդ պետք է լինի իր կամքի տիրակալն ու իր խղճի ստրուկը: Էբներ Էշենբախ Մոլորվելը հատուկ է յուրաքանչյուրին, բայց իրենց մոլորության մեջ համառում են միայն հիմարները: Ցիցեռոն Միայն թույլերն են հանցագործություններ կատարում, ուժեղ ու երջանիկ մարդուն դրանք հարկավոր չեն: Վոլտեր Երբ ասելու ոչինչ չկա, միշտ վատ են խոսում: Վոլտեր Ինչքան որ լավ խոսելու լինես, եթե դու խոսում ես չափից ավելի, ապա վերջ ի վերջո կսկսես հիմարություններ ասել: Դյումա հայր Ուր ոսկին խոսք ունի, այնտեղ խոսքն անզոր է: Պուբլիլոս Սիրոս Փողը և ժամանակը ամենածանր բեռն է կյանքում: Առավելապես դժբախտ են նրանք, ովքեր դրանցից ունեն ավելի շատ, քան կարող են օգտագործել: Սեմուել Ջոնսոն Բացականերին գովում են առանց շողոքորթության: Գրասե Միայն նա է իսկական աղքատը, ով ոչ խելք ունի, ոչ ուժ: Բենել Շտեռնաու Ասա ինձ, թե ինչ կարծիքի ես քո մասին, և ես կասեմ, թե ով ես դու: Ամիել Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին: Պուբլիլիոս Սիրոս Կյանքում, եթե անգամ բարձր դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր: Մենանդրոս Կիրքը խելքի արբեցումն է: Սաուտի Մարդու հագուստի կարկատանը երբեք իմ աչքում նրան չի նսեմացնել: Թորո Միայն մարդկանց մեջ է մարդն ընդունակ ճանաչել իրեն: Գյոթե Իմանալ այն, ինչ գիտե բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ: Գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ: Գուրմոն Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին: Բալզակ Ով երջանկություն է փնտրում շքեղության ու սանձարձակ կյանքի մեջ, նման է նրան, ով մոմի առկայծումը գերադասում է արեգակի փայլից: Նապոլեոն I Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ: Չեստերֆիլդ Մենակությունը, ծերության ամենաստույգ հատկանիշն է: Օլքոթ Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է: Նապոլեոն I Խիղճը հազար վկա արժե: Քվինտիլիանոս Գիտուն հիմարը նա է, ով կարդացել է աշխարհում ամեն բանի մասին և կարդացածը ուղղակի պահել հիշողության մեջ: Հենրի Շոուշ Հինը երբեք չի հնանում, հնանում է միայն նորը: Ռյուքերտ Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ խելոք են համարում, նման այն բանի, ինչպես հանգիստ բնավորությունը հաճախ ընդունվում է իբրև ուժեղ: Բյոռնե Տխմարության դեմ օրենքներ չկան: Ռոլան Ով խոստանում է, դառնում է պարտատու: Գագեդորն Նա, ով մեղրը լիզում է եղնջի վրայից, դրա համար չափազանց թանկ է վճարում: Թամաս ֆուլեր Մարդը երբեք այնքան դժբախտ չի լինում, որքան թվում է, և երբեք այնքան երջանիկ չի լինում, որքան ուզում է։ Բիսմարկ Երջանիկ է ոչ թե նա, ով գերի է սառը բանականությանը, այլ նա, ով ազատություն է տալիս հոգում թևածող խենթ երազանքներին: Երջանիկ է նա, ով կարող է կապի մեջ դնել իր կյանքի սկիզբը վերջի հետ Գյոթե Բախտը երբեմն ամենագեղեցիկ փետուրները խրում է տխմարի գլխարկը: Դայքս Անձնական հատկանիշներից ամենից անմիջականորեն մեր երջանկությանը նպաստում է ուրախ բարքը: Շոփենհաուեր Ագահությունն ու երջանկությունը իրար չեն հանդիպել, զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են: Ֆրանկլին Չի կարելի երջանկություն ձեռք բերել ինքնահայեցողությամբ, նրան զգում են միայն այն դեպքում, երբ ուրիշներից է անդրադառնում: Սեմուել Ջոնսոնզ Դատողություններ են անում բոլորը, սակայն քիչ են կշռադատողները: Մերե Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ ավելի լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին: Ֆլեթչեր Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ: Բրյուլա Աշխարհը չի վերջանում մեր տեսած իրերով: Լեմյեր Ամոթի զգացումը չի դաստիրակում, այն տրվում է ի ծնե: Պուբլիլիոս Սիրոս Դժվար է հավատալ, որ մարդը ձեզ ճշմարիտն է ասում, երբ դուք գիտեք, որ նրա տեղը դուք կստեիք: Մենկեն Այն կարծիքները, որոնք մենք հայտնում ենք ուրիշների վերաբերյալ, վկայում են այն մասին, թե ինչ ենք մենք մեզանից ներակայացնում: Գրաֆ Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել: Հենրի Շոու Պետության ղեկավարին բազմաթիվ մահապատիժները նվազ չափով են խայտառակում, քան բժշկին` բազմաթիվ մահերը: Սենեկա Կրտեսր Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ: Ուեբստեր Մարդը, որը երկրային ձախորդությունները տանում է առանց փիլիսոփայության, նման է նրան, ով հորդառատ անձրևի տակ քայլում է գլխաբաց: Տիլյե Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց: Քոլրիջ Եթե ուզում ես երջանիկ լինես եղիր, բայց մեզանից շատերը ուզում են ուրիշներից ավելի երջանիկ լինել, որը գրեթե անհնարին է, որովհետեվ ուրիշները միշտ էլ մեզ թվում են ավելի երջանիկ քան ինքներս ենք: Երջանկությունը ոչ թե այն է, երբ միշտ անում ես ինչ ուզում ես, այլ այն է, երբ միշտ ուզում ես այն, ինչ անում ես։ Ժան-Ժակ Ռուսո Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին: Ժան Ժակ Ռուսո Հասարակության համար մարդը արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը: Ֆրանս Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը` իբրև խրատ: Բոնալդ Անարգանքը մոռանում են միայն այն ժամանակ, երբ ուրիշ ընտրություն չկա: Բորել Կյանքը կարճ է, սակայն ձանձրույթը երկարաձգում է այն: Ռենար Բոլոր հանցագործություններն ու բոլոր արատները իրենց ծագումով պարտական են թուլությանը: Եվ այդ պատճառով նրանք արժանի են խղճահարության: Վինյի Ցանկության ուժը համեմատական է արգելքի խստությանը: Բերտրան Ռասել Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա: Հենրի Շոու Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիլիոս Սիրոս Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես: Դիստերվեգ Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում: Մարդկության մեծ մասը ողջերը չեն, այլ մեռածները: Կանտ Երբեք մի կռվիր նրա հետ, ով ոչին չունի կորցնելու, դա անհավասար մենամարտ է: Գրասիան Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը: Պուբլիլիոս Սիրոս Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում: Վովենարգ Ամեն մի, նույնիսկ ամենալավ քաղաքի ծայրամասում ջրափոս կա: Քելի Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը: ԼառոշՖուկո Բացատրվել կարելի է նրանց հետ, ովքեր խոսում են ուրիշ լեզվով, միայն ոչ նրանց հետ, ովքեր նույն բառերի մեջ բոլորովին այլ իմաստ են դնում: Ռոստան Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան: Լեոպարդի Մարդկանց նախատելու իրավունք ունենալու և ապա նրանց ուղղելու համար պետք է նախ և առաջ սիրել մարդկությունը: Դյուկլո Փիլիսոփաների` կյանքի հանդեպ ունեցած սիրո կամ անտարբերության մեջ դրսևորվում է նրանց ինքնասիրությունը, որը նույնքան վիճաբանության ենթակա չէ, որքան համի զգացողությունը կամ գույների ընտրությունը: ԼառոշՖուկո Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը: Քին Հաբարդ Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում: Պուբլիլիոս Սիրոս Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին: Ֆրանս Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել: Կարլեյկ Երբ արհամհարանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն: Տեսբրոն Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ: Կարլեյկ Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը: Վագներ Գրականությունը հասարակության արտահայտությունն է, ինչպես որ բառը մարդու արտահայտությունն է: Բոնալդ Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել: Լեոնարդո դա Վինչի Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է: Օքսենշյորնա Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը: Բեռնարդ Շոու Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետացել է Զանդերս Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ` նա երբեք չի լինի: Վոլտեր Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել: Ֆրանս Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի: Բալզակ Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել Ռենար Սերն ու ատելությունը հաճախ խանգարում են անաչառ դատողությանը: Պասկալ Աշատանքը չի խայտառակում մարդուն, դժբատաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ: Գրանտ Միայն աշատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել: Պասկալ Բռնությունը ստեղծել է առաջին ստրուկներին, վախկոտությունը նրանց հավերժացրել է: Ժան Ժակ Ռուսո Գեղեցկություն, գեղեցիկ Երբ իրը դառնում է օգտակար, այն իբրև կանոն, դադարում է գեղեցիկ լինելուց: Գյոթե Սիրողին հաճախ տգեղն էլ գեղեցիկ է թվում: Թեոկրիտոս Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին.ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է: Աուերբախ Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ: Լառոշֆուկո Եթե մարդիկ տեսնելու լինեին ամեն բան այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան իրականում, մարմնական գեղեցկությունը շատ բան կկորցներ: Սթիվենսոն Տխրության մեջ էլ գեղեցկություն կա: Չապլին Ամեն մի իր ունի իրեն բնորոշ գեղեցկությունը, և, եթե այն փոխադրվում է ինչ-որ ուրիշ բանի վրա, դառնում է այլանդակություն: Լուկիանոս Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ: Ամիել Մարդու մեջ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի, թե դեմքը, թե հագուստը, թե հոգին, թե մտքերը: Չեխով Մարդու հետ համեմատած կապիկների գեղեցկությունն անգամ անճոռնի է: Հերակլիտ Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի. ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը: Հերդեր Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում: Մորգենշտեռն Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում: Էտյեն Ռեյ Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին: Սենեկա Կրտսեր Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը: Լառոշֆուկո Արվեստ ՈՒշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է: Գալիլեո Գալիլեյ Երաժշտությունը միջնորդ է հոգեկան ու զգայական կյանքի միջև: Առնիմ Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ Հեն որ որևէ մեկը արվեստում սկսում է աշխատել հանուն փողի, մնաս բարով, լավ ստեղծագործության հույս: Բաթլեր Մեծ է այն դերասանը, որը հանդիսատեսներին ստիպում է մոռանալ մանրամասները: Սառա Բեռնար Յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն ծնվում է միայն երկարատև խաղաղ ու խորասույզ մտորումներից հետո: Բեջոթ Արվեստի վերջնական նպատակն է՝ մղել մարդկանց անելու այն, ինչ իրենց հարկավոր է, ու գիտակցել այն, ինչ նրանք գիտեն: Բլոնդեր Առանց մեծ նպատակների, դարաշրջանները չունեն և մեծ արվեստ: Բրեխտ Պարզություն, ճշմարտություն ու բանականություն. ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում: Գլյուկ Երաժշտությունը խլացնում է տխրությունը: Շեքսպիր Կենդանի անհաջողությունը լավ է մեռած գլուխգործոցից: Բեռնարդ Շոու Արվեստը ունի թշնամի. նրա անունն է տգիտություն: Բեն Ջոնսոն Հարստանալու ծարավը չի ստեղծել դեռևս ոչ մի արվեստագետի, բայց կործանել է շատերի: Օլսթոն Կյանքը կարճատև է, իսկ արվեստը՝ հավերժական: Հիպոկրատ Եթե չլինեին գիտություններն ու արվեստները, չէին լինի մարդն ու մարդկային կյանքը: Տոլստոյ Գաղափար, միտք Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրականացված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ: Բորջեզե Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին: Հենրի Շոու Չկա այնպիսի մի միտք, որը որևէ մեկն արտահայտած չլինի: Տերենտիոս Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց: Մոեմ Մտքի մեջ կամք կա, երևակայության մեջ այն չկա: Հյուգո Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից: Եվրիպիդես Ինչպես որ աչքերին լույս է հարկավոր տեսնելու համար, այնպես էլ մտքին անհրաժեշտ են գաղափարներ հասու լինելու համար: Մալբրանշ Երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար: Ֆրանս Եթե լավ մտքերը անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել: Պուբլիլիոս Սիրոս Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս: ԵՎրոպիդես Բոլոր գաղափարները քաղված են փորձից. նրանք իրականության արտացոլումներն են, ճշմարտացի կամ աղավաղված: Ֆրիդրիխ Էնգելս Տաղանդը պետք է համոզի մասսային իր գաղափարների ճշմարտացիությունը, և արդեն այն ժամանակ նա ստիպված չի լինի անհանգստանալ դրանց իրագործման համար, որը միանգամայն ինքն իրեն կհետևի դրանց յուրացմանը: Ֆրիդրիխ Էնգելս Գաղափարները միակ բանն են, որ երբեք չեն մահանում: Վիլհելմ Հումբոլդտ Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի: Այն մարդը, որը շատ գաղափարներ ունի, երբեք լուրջ չի լինում: Վալերի Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց: Քոլրիջ Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում: Բուշ Փոխառնված մտքերի օգտագործումը մշտապես ուղեկցվում է որոշ անհարմարությամբ, սակայն հազիվ մենք գիտակցում ենք, թե ինչպես կիրառենք դրանք, դառնում են մեր սեփականությունը: Էմերսոն Մարդկային լավ ու գեղեցիկ մտքերի պահպանումը կլիներ խոշորագույն գանձարան: Դելիլ Եթե բոլոր տխմարներն ըմբոստանային ընդդեմ խելքի, նրանց բոլորի հետ կարելի կլիներ հաշիվը մաքրել միայն մտքով: Տուլե Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք: Հայնե Մարդկային գլուխը ամենահին բեմն է: Այնտեղ ներկայացումներ են խաղացվել առաջին թատրոնի բացումից շատ վաղ: Հաուպտման Ոչ մի ընթերցում չի պահանջում այնքան խիստ կանոն, որքան կցկտուր, ցրված մտքերի ընթերցումը: Հերդեր Առածները ժողովրդի մտքերի հայելին են: Հերդեր Յուրաքանչյուր դարաշրջանում տիրող դասակարգի մտքերը տիրող մտքեր են... Կարլ Մարկս և Ֆրիդրիխ Էնգելս Լավ արտահայտված միտքը միշտ մեղեդիական է: Շապլան Լավագույն մարդկանց մտքերը վերջին հաշվով դառնում են հասարակության կարծիքը: Չեստերֆիլդ Ամեն չգործող միտք կամ անհաջողություն է, կամ դավաճանություն: Ռոլան Միտքն, ինչպես հոգին, հավերժ է, գործողությունը, ինչպես մարմինը մահկանացու: Ֆլոբեր Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ, չդիմելով ոչ ոքի: Լայբնից Մահ, մոռացում Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Մենանդր Անօգուտ կյանքը անժամանակ մահ է: Գյոթե Յուրաքանչյուր մարմին սկսում է մեռնել իր ծննդյան պահից և ինքն իր մեջ կրում է իր գալիք քայքայման պատճառները: Ժան Ժակ Ռուսո Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս Զարմանալի է կառուցված մարդը, նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, և անտարբեր է այն բանի նկատմամբ, որ անվերադարձ անցնում են նրա կյանքի օրերը: Աբուլ-Ֆարաջ Երիտասարդները կարող են մեռնել, ծերերը՝ պարտավոր են: Լոնգֆելո Այն, ինչ մահացել է իբրև իրականություն, կենդանի է իբրև խրատ: Հյուգո ՈՒմ հազվադեպ են տեսնո


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 2468 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 4.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar