Աստղային ո՞ր զույգը շուտով կամուսնալուծվի - 11 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 11 » Աստղային ո՞ր զույգը շուտով կամուսնալուծվի
15:54
Աստղային ո՞ր զույգը շուտով կամուսնալուծվի

Աստղային ամուսնությունների ամրությունը գնահատող բանաձեւի հեղինակներ Հարթ Սանդեմն ու Ջոն Թիրնին նոր կանխատեսումներ են արել: Արդեն վեց տարի է՝ այս երկու հետազոտող լրագրողները "The New York Times” պարբերականի էջերին հանդես են գալիս որպես գուշակներ` հիմնվելով հրաշք բանաձեւի արդյունքների վրա: Ի դեպ, նրանց կանխատեսումները հիմնականում իրականանում են:
Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը

Այսպիսով, եթե հավատանք Հարթին եւ Ջոնին, շուտով կլսենք Թոմ Քրուզի եւ Քեթի Հոլմսի ամուսնալուծության մասին լուրը: Դերասաններն համատեղ կյանքով են ապրում արդեն 6 տարի: Հեղինակների կարծիքով՝ մինչեւ ամուսնության 15-րդ հոբելյանը զույգը կբաժանվի:

Անհաջողությամբ կպսակվեն նաեւ Ջեսիկա Սիմփսոնի եւ Բրիթնի Սփիրզի ամուսնությունները: Լրագրողները զգուշացնում են, որ այս երկու երգչուհին, որոնք արդեն պատրաստվում են իրենց պսակադրությանը, չպետք է ամուսնանան ընտրյալների հետ:
Արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը

Ի դեպ, "գուշակները” նշել են, որ ամենաերջանիկ զույգերի շարքում կշարունակեն փայլել արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը, որոնք ամուսնական կապերով միմյանց ամուր կապված կլինեն առնվազն 15 տարի: Մոտ ապագայում չեն ամուսնալուծվի նաեւ Հարիսոն Ֆորդն ու Կալիստա Ֆլոքհարթը, Չելսի Քլինթոնն ու Մարկ Մեզվինսկին, նաեւ Բեյոնսեն ու Ջեյ Զին:

Որպես օրինակ եւ ապացույց, Հարթին եւ Ջոնը ներկայացնում են նախկինում արված իրենց կանխատեսումները: Մի քանի տարի առաջ հենց այս հետազոտող լրագրողներն են կանխատեսել Դեմի Մուրի եւ Էշթոն Քաթչերի, Պամելա Անդերսոնի եւ Քիդ Ռոքի, Բրիթնի Սփիրզի եւ Քեւին Ֆեդերլայնի ամուսնալուծությունները, ինչպես նաեւ Բեն Աֆլեքի ու Ջենիֆեր Գարների, Մեթ Դեյմոնի եւ Լուչիանա Բարոզոյի ամուսնական երջանիկ կյանքը:
Ուիլ Սմիթն ու Ջադա Փինքեթը

Սանդեմի ու Թիրնիի բանաձեւի համաձայն՝ Ուիլ Սմիթն ու Ջադա Փինքեթը, որոնք պաշտոնապես ամուսնացած չեն, հավանաբար չեն նշի իրենց հարաբերությունների 15-ամյակը: Արդյո՞ք Հարթ Սանդեմի ու Ջոն Թիրնիի կանխատեսումներն այս անգամ էլ իրականություն կդառնան, ցույց կտա ժամանակը:):

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 371 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar