Աստղագուշակ. Մայիսի 13 (2016) - 13 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » Աստղագուշակ. Մայիսի 13 (2016)
19:28
Աստղագուշակ. Մայիսի 13 (2016)

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թեև կլինեն ինչ-ինչ դժվարություններ, որոնք կարող են ի հայտ գալ առավոտյան, օրը կդասավորվի բավական հաջող: Իհարկե, ստիպված կլինեք գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնք ձեզ հաճելի չեն:  

Աշխատանքը այսօր կլինի փոքր ինչ ավելի շատ, քան սովորականում, նույնիսկ տանը ձեզ սպասում են գործեր, այնպես որ կարող է այլևս ժամանակ էլ չմնա հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4ՍԵՐԸ՝ 4ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող է դասավորվում: Լավ տրամադրությունը օգնում է ձեզ դժվարությունները հաղթահարելու և դրված նպատակներին հասնելու համար: Նշանի ներկայացուցիչները կստանան հետաքրքիր գործնական առաջարկներ:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ և հանդիպումներ, հնարավոր է նյարդայնացնող խառնաշփոթ գործերում: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրելի մարդուց կլսեն անհրաժեշտ բառերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հնարավոր են հաճելի անսպասելիություններ, նվերներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան նորություններ այնպիսի մարդկանցից, ում վերջին ժամանակ շատ էին կարոտում և զգում վերջիններիս կարիքը:

Օրը կլինի շատ հաջող մասնագիտական տեսանկյունից: Հնարավորություն կստանաք ցույց տալու այն, ինչի ընդունակ եք, փայլելու ձեր տաղանդներով: Բացառված չէ, որ այդպիսով կկարողանաք նաև հաջողություններ գրանցել: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է ուղևորությունների կամ դրության փոփոխության համար: Նույնիսկ եթե դուք մեկնում եք ուղևորության բացառապես գործնական բնույթով, կարող եք չկասկածել, որ ճանապարհորդությունը հետաքրքիր կլինի:

Լավ են անցնում հանդիպումները համախոհների հետ՝ այնպիսի մարդկանց, որոնք կիսում են ձեր տեսակետը և հետաքրքրությունները: Կարող եք քննարկել ինչ-որ համատեղ ծրագիր կամ ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5ՍԵՐԸ՝ 5ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը քիչ դժվարություններ չի բերում: Դուք պետք է հավաքեք ձեր ուժերը՝ դրանք հաղթահարելու համար: Այն մարդկանց, ում դուք կդիմեք օգնության խնդրանքով, ամենայն հավանականությամբ կմերժեն ձեզ:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմ մարդկանց հետ: Նշանի շատ ներկայացուցիչների համար բարդ կլինի լեզու գտնել նույնիսկ այնպիսի մարդկանց հետ, ում առաջ հասկանում էիք կես խոսքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4ՍԵՐԸ՝ 4ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Այսօր նույնիսկ մանրուքները ձեզ ավելի շատ կանհանգստացնեն քան երբևէ: Շատ ժամանակ կարող են խլել դատարկ խոսակցությունները, աշխատեք խուսափել դրանցից:

Ինչով էլ որ այսօր զբաղվեք, ամենաշատ ուշադրությունը դարձրեք դետալներին, աշխատեք աչքից բաց չթողնել և ոչ մի մանրուք: Կարող եք լսել ավագ սերնդի ներկայացուցիչների օգտակար խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4ՍԵՐԸ՝ 4ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր դուք հաստատ չեք ձանձրանա: Կունենաք բազում հետաքրքիր գործեր, անսովոր հանդիպումներ և վառ տպավորություններ: Կարող եք մասնակցել որոշ միջոցառումների, որոնք լավ կազդեն ձեր տրամադրության վրա:

Հնարավոր են անսպասելի նվերներ, գումարային հաջողություններ: Նոր գաղափարների արդյունքում ձեր առջև բացվում են բազում խոստումնալից ու հետաքրքիր հեռանկարներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5ՍԵՐԸ՝ 5ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք կցանկանաք մենակ մնալ, հանգստանալ նույնիսկ այն մարդկանց հետ շփումից, ում հետ սովորաբար հաճելի ու հետաքրքիր ժամանակ եք անցկացնում: Հարմար օր է անշտապ վերլուծությունների համար:

Շրջապատող մարդկանց օգնելու կամ վատ դրության մեջ հայտնված ինչ-որ մեկին օգնելու հնարավորություն կունենաք: Հարմար օր է երկար համագործակցության մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր դուք ավելի զգացմունքային և վճռական եք, քան երբևէ: Սա զարմացնում և նույնիսկ անհանգստացնում է շրջապատին և նույնիսկ կարող է տհաճ իրավիճակների պատճառ դառնալ:

Ցանկալի է հեռու մնալ խոշոր ծախսերից, չնախատեսված գնումներից, թանկարժեք զվարճանքներից: Դուք կարող եք վայելել նաև տան խաղաղ հանգիստը կամ զբաղվել ստեղծագործական աշխատանքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Թեթև, հաջող օր է: Նշանի ներկայացուցիչներին հաջողվում է անել այն ամենը, ինչ նախաձեռնել են և ցանկանում են իրականացնել, իսկ ճանապարհին խոչընդոտներ հազվադեպ կառաջանան:

Բարենպաստ օր է հանդիպումների, նոր ծանոթությունների և տարբեր միջոցառումներ այցելելու համար: Մարդկանց դուր գալու և նրանց մոտ լավ տպավորություն ստեղծելու համար դուք ոչինչ չեք անում, բայց ձեր գրավչության շնորհիվ դա ստացվում է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ, ներդաշնակ օր է, շատ հարմար է հանգստի կամ ոչ գործնական շփման համար: Իհարկե, կարող եք զբաղվել որևէ օգտակար գործով: Իհարկե ոչ շտապելով և լարվելով, այլ ձեզ հարմար ռիթմով:

Հարմար ժամանակ է ուսումնասիրությունների կամ կրթության համար: Կարող է ստացած գիտելիքները միանգամից փորձարկելու հնարավորություն չունենաք, բայց շատ ուրախ կլինեք բացված նոր հորիզոնների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է նոր գաղափարների, համակիրներ և գործընկերներ գտնելու համար: Հեշտությամբ և հաջող կարող եք ներկայանալ հանրությանը: Խիզախությունն ու համառությունը կօգնեն ավելի արագ հաղթահարել որոշ դժվարություններ:

Օրը նպատակահարմար է ոչ միայն գործնական, այլև սիրային հանդիպումների համար, որոնք ամենայն հավանականությամբ կանցնեն անսովոր, բայց շատ հաճելի: Հնարավոր է որևէ հին խնդրի անսպասելի լուծում գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 newsline.am

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 267 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar