ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 14-Ի ՀԱՄԱՐ - 14 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 27.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 14 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 14-Ի ՀԱՄԱՐ
10:21
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 14-Ի ՀԱՄԱՐ

Խոյ: Մեծ հաջողությունների հասնելու ցանկություն կզգաք: Սակայն այս հարցում վճռական քայլերը բավարար չեն, անհրաժեշտ են փորձ, գիտելիքներ և գործողությունների հստակ ծրագիր: Անհրաժեշտության դեպքում դիմեք համախոհների օգնությանը, իսկ ընկերներն այսօր կաջակցեն ձեզ ցանկացած հարցում: Ձեր զսպվածությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից, թեկուզև թվացյալ, լավ հարաբերություններ պահպանել հարազատների հետ:

Ցուլ: Այն բոլոր գործնական հարցերը, որոնք այսօր ստիպված կլինեք լուծել, այնքան հեշտ չեն, որքան թվում են: Հետևաբար, նախքան դրանց լուծմանն անցնելը, ծանրութեթև արեք ստեղծված իրավիճակը, հարկ եղած դեպքում խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, սրելիի հետ տարաձայնություններ չեք ունենա: Նոր ծանոթների հետ զգուշավոր եղեք, քանզի նրանք ի շահ իրենց կարող են օգտագործել ձեր դյուրահավատությունն ու նվիրվածությունը: Կենսական ներուժը բարձր է, առողջական խնդիրներ չեն լինի:

Երկվորյակներ: Աշխատունակությունը ցածր է, մասնագիտական հաջողություններ ունենալը՝ քիչ հավանական: Այսօր կդժվարանաք կենտրոնանալ և սկսած գործն ավարտին հասցնել: Կարևոր գործնական բանակցություններն աշխատեք հետաձգել: Խուսափեք հանդիպումներից, որոնք կարող են ազդել ձեր կարիերայի հետագա զարգացման վրա: Ֆինանսական կորուստների վտանգ կա: Անձնական կյանքում հնարավոր են փոթորկումներ: Այսօր առավել շատ խնդիրներ կծագեն մանրուքների շուրջ: Սակայն համոզված եղեք, որ շուտով անդորրը կվերականգնվի: Երկվորյակների մոտ նոր գաղափարներ կծնվեն, ժամանակի ընթացքում դրանք կյանքի կկոչվեն, ընտանիքի անդամների օգնությամբ:

Խեցգետին: Նոր ծրագրերի իրականացման համար օրը բարեհաջող չէ: Ավելի լավ է զբաղվեք ձեզ համար արդեն սովորական դարձած գործերով: Համախոհները սիրով կօգնեն ձեզ, ձեռք կբերեք նոր կողմնակիցներ, որոնց հետ հրաշալի լեզու կգտնեք: Խուսափեք խոշոր գնումներից, ամեն տեսակ ներդրումներից: Այսօր սպասվում են նոր հանդիպումներ և հետաքրքիր ծանոթություններ: Օրվա երկրորդ կեսը հաջող է ժամադրությունների համար: Սիրահարված Խեցգետիններին կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել սիրելիներին: Հեռու ազգականներից ուրախալի լուրեր կստանաք:

Առյուծ: Բարեհաջող օր է: Մասնագիտական հաջողությունները այնքան էլ նշանակալից չեն լինի և չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը ամուր հիմք կդնեք հետագա նվաճումների համար: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք բավականին գրավիչ ու խոստումնալից կթվան: Սիրահարված Առյուծներին օրը ուրախություն կպարգևի, իսկ նրանք, ովքեր միայնակ են դժգոհելու առիթ չեն ունենա, վերջիններիս կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Օգտակար են ուղևորությունները, այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի:

Կույս: Լավ կլինի մի կողմ դնել կարևոր գործերը, հետաձգել բանակցությունները, գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Բարեհաջող օր է հանգիստ, ինքնուրույն աշխատանք կազմակերպելու, նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու և, առհասարակ, այդ ամենն ամփոփելու համար: Անձնական հարցերում առավել նախաձեռնող եղեք, կարող եք իմպրովիզացիաների դիմել: Ականջ դրեք ձեր ներքին ձայնին: Հնարավոր է հաշտվեք այն մարդու հետ, ում հետ վերջերս վիճել եք:

Կշեռք: Կենսական ներուժը ցածր է: Ճիշտ կվարվեք՝ թուլացնելով ծանրաբեռնվածությունը: Հանձնարարեք բարդ գործերը մեկ ուրիշին: Հնարավորության դեպքում հետաձգեք ամեն բան և օրը նվիրեք հանգստին: Համախոհների հետ կարող եք քննարկել Ֆինանսական և մասնագիտական հարցեր, սակայն վերջնական որոշումներ կայացնելու համար դեռ շատ վաղ է: Հանարավոր է ծանոթների, հեռու ազգականների անսպասելի այցելություն, ինչը կուրախացնի ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հաճելի զրույց սիրելիի հետ:

Կարիճ: Գործին առնչվող հարցերում շտապել չարժե: Վստահելի մարդիկ այսօր, հնարավոր է, հիասթափեցնեն ձեզ: Ղեկավարության հետ լուրջ տարաձայնություններ կունենաք: Դժվար կլինի հատկապես այն Կարիճների համար, ովքեր առավել փառասեր են: Ասեկոսների պատճառով նրանց հեղինակությունը կարող է տուժել: Անձնական կյանքում անախորժություններ չեն լինի: Օրվա երկրորդ կեսն անցկացրեք ընկերների շրջանում, վերջիններս ուրախալի լուրեր կհայտնեն:

Աղեղնավոր: Այսօր, հնարավորինս, խնայեք ուժերը: Զբաղվեք միայն անհետաձգելի գործերով և մի կողմ դրեք այն ամենը, ինչը կարող է սպասել: Շատ եք շեղվում աշխատանքից, հաշվարկներում թույլ տված սխալները ֆինանսական խնդիրների առջև կկանգնեցնեն: Այսօր կվայելեք բոլորի համակրանքը: Հնարավոր է նաև թեթև ֆլիրտ: Լուրջ հարաբերություները քիչ հավանական են, թեև հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով ավելի ուշ ձեր կյանք կվերադառնա՝ այնտեղ իր լուրջ դերակատարությունն ունենալու համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Կպարզվի, որ մտահաղացումների իրագործումը շատ ավելի դյուրին է, քան մինչ օրս կարծել եք: Այս հարցում կօգնեն հաջող պատահականությունները: Լավ կանցնեն հանրային ելույթները : Մասնակցեք սեմինարների, կոնֆերանսների և այլ նմանատիպ միջոցառումների: Եթե աշխատանք եք փնտրում, ապա օրվա երկրորդ կեսին ձեր մասին հիշեցրեք նրանց, ում հետ նախկինում համագործակցել եք: Վերջիններս կարող են հետաքրքիր առաջարկներ ունենալ: Էմոցիոնալ դաշտը կայուն է: Այսօր հոգեկան հավասարակշռություն կպահպանեք, նաև կօգնեք շրջապատի մարդկանց՝ հաղթահարել լարվածությունը, զայրույթն ու վրդովմունքը: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն լսեք:

Ջրհոս: Այսօր ստիպված կլինեք ավարտին հասցնել մի շարք ձանձրալի, հոգնեցուցիչ գործեր: Ցավոք չեք կարող ապավինել գործընկերների օգնությանը, վերջիններս զբաղված կլինեն իրենց սեփական գործերով: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Շատ կարևվոր է իրադարձություններին հանգիստ վերաբերվել և տուրք չտալ հույզերին: Սիրելիի հետ խնդիրներ չեք ունենա, եթե ավելի ներողամիտ լինեք նրա թուլությունների հանդեպ և պատեհ-անպատեհ չհանդիմանեք: Կարելի է որոշ գնումներ կատարել, ուշադրություն դարձրեք այն իրերին, որոնք հարմար են սպորտով զբաղվելու համար:

Ձկներ: Աշխատանքում անգամ ամենահամեստ ձեռքբերումը կշարժի թշնամիների նախանձը: Նրանք հերթական անգամ կփորձեն վնասել ձեզ: Սադրանքների մի ենթարկվեք, զսպեք հույզերը և հապճեպ որոշումներ մի կայացրեք: Կրիտիկական պահերին կարող եք դիմել ազդեցիկ մարդկանց օգնությանը: Անկասկած աջակցություն կստանաք: Զգացմունքային դաշտը անկայուն է : Շատերը կանհանգստանան մանրուքների համար ու անտեղի կնյարդայնանան: Նման պահվածքը մտերիմներին անհասկանալի կթվա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում:


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 632 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar