Աշխարհը տեսավ Apple-ի երկար սպասված նորույթները - 12 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 22.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 12 » Աշխարհը տեսավ Apple-ի երկար սպասված նորույթները
23:21
Աշխարհը տեսավ Apple-ի երկար սպասված նորույթները
Սեպտեմբերի 10-ին Apple-ն անցկացրել է իր նորույթների երկար սպասված շնորհանդեսը, որին անհամբերությամբ սպասում էին ապրանքանիշի բազմաթիվ երկրպագուները:  Միջոցառումը տեղի է ունեցել  Apple-ի գլխավոր գրասենյակում:  «Այժմ մենք iPhone 5-ը կփոխարինենք երկու նոր սարքով», - հայտնել է Թիմ Կուկը եւ բեմ է հրավիրել Ֆիլ Շիլլերին, որն սկսել է բյուջետային  iPhone 5C-ից: Այն միանգամայն նույնական է  iPhone 5-ին, սակայն ունի պլաստմասե կորպուս եւ գունավոր պանելներ` կանաչ, սպիտակ, երկնագույն, կարմիր եւ դեղին: Բյուջետային iPhone 5-ի մարտկոցն ավելի հզոր է, իսկ կորպուսը` միաձույլ: ԱՄն-ում iPhone 5C-ի գները  16GB պայմանագրի դեպքում 99 դոլար է, 32GB –ի դեպքում` 199 դոլար:  Այնուհետեւ ներկայացվել է  iPhone 5S-ը:  5S-ի պաշտոնական գույներն են` ոսկեգույն, արծաթագույն եւ «տիեզերական մոխրագույն»:Այն ունի А7 նոր պրոցեսոր, որն աշխարհում առաջինն է:   Ամեն ինչն է աստեղ կրկնակի է` տրանզիստորները, գրաֆիկական հզորությունները: Արտադրողականությունն աճել է 31%-ով:  Ինքնակառավարման հատկանիշներն են. 10 ժամ` 3G-խոսակցության ռեժիմում, 8 ժամ` բրաուզինգի ռեժիմում: LTE եւ WiFi- բրաուզինգ` 10 ժամ: Տեսագրության ռեժիմ` 10 ժամ, երաժշտություն կարելի է լսել մինչեւ 40 ժամվա ընթացքում: Սպասման ռեժիմը 250 ժամ է` մարտկոցը մեկ անգամ լիցքավորելու դեպքում:  Կատարելագործվել է տեսախցիկի աշխատանքը: Այն ունի բարձր եւ արագ նկարահանման (վայրկյանում 10 կադր) եւ  «գերարագ» նկարահանման (վայրակյանում 120 կադր` 720p-ով) ռեժիմներ: Ունի նաեւ պանորամային ռեժիմ:   Apple-ն արդարացրել է սպասումները նույնիսկ արտասովոր գործառույթների հարցում:  Ինչպես կանխատեսում էին,  iPhone 5S-ն ունի «Տուն» կոճակի վրա ունի մատնահետքի սենսոր: TouchID –ը ամրագրված է iOS 7-ում: Սկզբում  սենսորը «հիշում է» տիրոջ մատը, ստեղծելով ինֆրակարմիր նկար,  այնուհետեւ այն համեմատում է կոճակին դիպչողի հետ:  Որպեսզի սենսորը երկար եւ լավ աշխատի, տնային կոճակը  սադափից ապակուց են պատրաստել, որն ամրությամբ զիջում է միայն ալմաստին, հայտնում է NEWSru.com տեխնոլոգիան:  Այն արժի 399 դոլար (64 գբ-ի դեպքում), 299 դոլար (32 գբ), 199 դոլար (16 գբ) :

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 468 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar