Աշխարհն է կործանվում - 21 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 27.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 21 » Աշխարհն է կործանվում
22:18
Աշխարհն է կործանվում

Այո՛,իսկապես կործանվում է այս փուչ աշխարհը,որն ի սկզբանե դատապարտված էր այդ ճակատագրին:Մեր այս աշխարհի վերջն այդ է՝կործանում:Մարդիկ չարացած են միմյանց հանդեպ,չկա գեթ մեկը, ով չվախենա բարձրաձայնել,որ ինքը երջանիկ է,գոհ է այս անարդար աշխարհի դրվածքից:Սակայն ո՞վ է մեղավոր սրա մեջ:Մեղավորը հենց ինքն է՝ մարդը,ով իր պահվածքով,իր էությամբ ,իր լուման է ներդնում աշխարհի կործանման գործում:Մարդն ամեն օր մեղանչում է,մոռանալով ապաշխարելու մասին :Ամեն օր մարդը մեղք է գործում,մեծանցելով իր սպասվելիք պատժի չափը: Արդարությունն է բնաջնջվել աշխարհից,մարդիկ շնչում են սուտը:Ապրում են ստով :Մարդիկ այսօր իրենց գլուխներն են խոնարհում ստի առջև:Սակայն դեռ կա փրկության ուղի,որով պետք է ընդանա մարդը,որ հասնի սպասված արդյունքին:Սակայն, այդ արդյունքին հասնելու համար նախ պետք է պայքարենք ստի դեմ,վերացնենք սուտը՝այն մահացու հիվանդությունը,որը կործանում է աշխարհը:Մենք պետք է պայքարենք այդ հիվանդության դեմ:Դե եթե վերանա սուտը,նա իր հետ կտանի ևս մի շարք քայքայիչ հիվանդություններ,որի հեղինակը հենց ինքն է:Նա իր հետ կտանի տառապանքը,կտանի թախիծն ու տխրությունը,կտանի դավաճանությունն ու կարոտը:Ամեն մեկս պետք է պայքարենք այս մեծ գործի համար:Ես,դու և մեր նման եթե մի քանի մարդ էլ լինի փրկությունն ավելի հավանական կդառնա:Արի՛ պայքարենք արդարության համար,ե՛կ ինձ հետ …

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 506 | Ավելացրեց: AnJ_♥ | Գնահատական: 3.8/10
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar