«ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է Wi-Fi մոդեմ անվճար օգտագործման համար - 28 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 28.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 28 » «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է Wi-Fi մոդեմ անվճար օգտագործման համար
00:21
«ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է Wi-Fi մոդեմ անվճար օգտագործման համար

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նոր բաժանորդներին Wi-Fi ADSL մոդեմի անվճար տրամադրման մասին` 13 ամիս ժամկետով: Wi-Fi ADSL մոդեմը տրամադրվում է Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» (6 Մբիթ/վրկ, 8 Մբիթ/վրկ,  10 Մբիթ/վրկ արագությունների)  եւ «Like+» 3 Մբիթ/վրկ սակագնային փաթեթներին  միանալիս:  «Hi-Line ինտերնետն այսօր ամենապահանջվածն է Հայաստանում, եւ այս ծառայությունից օգտվում է ավելի քան 150.000 ընտանիք: «ԱրմենՏել»  ընկերության սակագնային քաղաքականության հիմնական նպատակն է դարձնել մեր կողմից մատուցվող ծառայություններն առավել պարզ, մատչելի եւ հարմարավետ: Օգտվելով մեր նոր առաջարկից եւ միանալով Hi-Line ինտերնետին` մեր բաժանորդները կարող են միաժամանակ մի քանի սարքերի միջոցով ինտերնետը հասանելի դարձնել ընտանիքի բոլոր անդամների եւ հյուրերի համար»,- նշել է «ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  Եթե բաժանորդը մոդեմից անվճար օգտվելու համար կնքում է պայմանագիր, ապա պայմանագրի ողջ գործունեության ընթացում, «Stream» սակագնային փաթեթի շրջանակում, նա կարող է անցում կատարել միայն դեպի ավելի բարձր արագության:  Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am  կայք

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 414 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 1.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar