Արդեն թաղում են Դեպարդյեին - 17 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 17 » Արդեն թաղում են Դեպարդյեին
21:24
Արդեն թաղում են Դեպարդյեին

Ֆրանսիական Les Inrockuptibles ամսագիրը, որ ավելի շատ հայտնի է Les Inrocks անվամբ, լույս է տեսել Ժերար Դեպարդյեի սև-սպիտակ նկարով, որի տակ գրված է «1948-2013` սա Դեպարդյեն էր»:  Կայքում Դեպարդյեի մասին հոդվածն անհասանելի է: Սակայն Le Figaro թերթը մեջբերումներ է անում Les Inrocks-ի գլխավոր խմբագիր Ադրի Թուլվարի սյունակից. «Les Inrocks-ը սիրում է Դեպարդյե հանճարեղ դերասանին: Մենք սիրում ենք Ժեժեին: Մենք որոշել ենք նրան ասել դա, թեև նա մեզ տխրեցրել է իր հետ կատարված փոփոխությամբ: Բացի  այդ, միշտ էլ հաճելի է հիշել լավը… Իսկ սուգը օգնում է»: Փուլվարը հայտարարել է նաև, որ շուտով լքելու է Les Inrocks ամսագիրը:  Հիշեցնենք, որ դերասան Դեպարդյեն այս տարվա հունվարին ՌԴ նախագահ Պուտինի անձնական կարգադրությամբ ստացել է  Ռուսաստանի քաղաքացիություն: Սակայն դերասանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից: ՌԴ քաղաքացիություն ստանալուց հետո, Դեպարդյեն հայտարարել էր, որ սիրում է ռուսական մշակույթը և ՌԴ նախագահ Պուտինին: Նա Ռուսաստանն ավանել էր «մեծ ժողովրդավարության երկիր» և քննադատել ռուսական ընդդիմությանը

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 398 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar