Արցունքներ ու…սեր - 23 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 23 » Արցունքներ ու…սեր
20:24
Արցունքներ ու…սեր

Եվ ես խոցվեցի.
Բայց լուռ էի միշտ,
Լուռ հեկեկում ու հեծկլտում էի,
Գուցե ես չէի…
Գուցե ես չէի,
Այլ իմ հոգին էր
Հեկեկացողն ու հեծկլտացողը:

Ու այսպես անվերջ
Տանջվում էի ես…
Բայց ահա մի օր
Ցավս մեղմացավ,
Սիրտս վեր կացավ,
Կյանքս կենս ստացավ…

Ու նորից եկար դու,
Դու,որ մի օր
Ինձ սպանել էիր:
Դու նորից եկար,
Սիրտս վատացավ,
Կյանքս դառնացավ…

Քանզի դու՝նորից գալովդ ահա,
Ինձ մենակ թողիր:
Ինձ նորի՜ց թողիր,
Ու նորից մեռա՝
Քո տված հարիր
Հարվածներից ու արհամարհանքից:

Ու նորից սկսեց
Իր հեկեկանքն ու
Լուռ հեծկլտոցը
Իմ հիվանդ հոգին:

Բայց լույսը բացվեց,
Արևը ելավ,
Ու հիվանդ սիրտս
Նորից բժշկվեց
Քո տված անխիղճ
Ցավերից անվերջ:
Բայց ինչու՞,ինչու՞
Դու նորից եկար,
Ու նորից թողիր
Իմ սիրտը ունայն,
Իմ հոգին դատարկ…

Դու նորից եկար,
Իմ սիրտը լցրիր
Հույսով,հավատով,
Որ բացվելու է
Այն լույսը նորից:

Բայց ահա՜,ահա՜
Դավաճանությու՜ն…
Դու նորից թողիր
Ու ելար անսիրտ,
Ինձ մենակ թողիր…

Դու քանի՜ անգամ
Ետ վերադարձար,
Դու քանի՜ անգամ
Վառեցիր սիրտս,
Իմ հիվանդ սիրտը
Այրվում է հիմա:

Սրտիս բոցերը
Անկանո՜ն,անհու՜ն
Տանջում են նորից
Իմ հիվանդ հոգուն…

Ես քո տվածից
Ոչինչ չստացա:
Օ՜,ավելի ճիշտ,ինչպե՞ս չստացա…
Ստացա,ստացա
Անհուն տանջանքներ,Արցունքներ ու…սեր:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 556 | Ավելացրեց: SERINESASUNOVNA | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar