Apple-ի խելացի ժամացույցների մատակարարումը շուկա կսկսվի 2015 թ. ապրիլին - 29 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » Apple-ի խելացի ժամացույցների մատակարարումը շուկա կսկսվի 2015 թ. ապրիլին
21:47
Apple-ի խելացի ժամացույցների մատակարարումը շուկա կսկսվի 2015 թ. ապրիլին

Apple Watch խելացի ժամացույցների մատակարարումը շուկա կսկսվի 2015 թ. ապրիլին, հաստատել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը: Apple Watch-ը ներկայացվել էր 2014 թ. սեպտեմբերի սկզբին՝ նոր iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի հետ: Թիմ Կուկն այն ժամանակ հայտարարել էր, որ ժամացույցները վաճառքում կհայտնվեն 2015 թ. սկզբին: Ավելի վաղ մամուլում լուր էր հայտնվել, որ ընկերությունը հնարավոր է ժամացույցը վաճառքի դուրս բերի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Lenta.ru-ն հայտնում է, որ ըստ մամուլի ոչ պաշտոնական տվյալների՝ Apple-ն արտադրողներին պատվիրել է 24 մլն Apple Watch 2015 թ. համար, իսկ առաջին խմբաքանակում կա 3-5 մլն ժամացույց: Apple-ի ժամացույցները հասանելի կլինեն երեք տեսակներով՝ Apple Watch Sport, Apple Watch հիմնական մոդելը եւ Apple Watch Edition-ը՝ ոսկեզօծ կաղապարով: Ժամացույցները հասանելի կլինեն երկու չափով՝ 38 եւ 42 մմ անկյունագծով էկրանով:


 Նյութի աղբյուր՝ News.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 347 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar