Apple-ի պարզությունը - 16 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 30.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 16 » Apple-ի պարզությունը
23:32
Apple-ի պարզությունը

Ամեն անգամ, երբ հայացք ենք գցում Apple-ի ստեղծած ծրագրերին կամ տեխնիկային, ակամայից զարմանում ենք այդ ապրանքատեսակների պարզությունից: Եվ այդ պարզությունը ստեղծված չէ հենց այնպես, այն ունի իր մեջ միտք և գաղափար: Այդ գաղախարի մեջ առկա է էական նշանակություն ունեցող միտք, որից էլ ցանկություն է առաջանում դիպչել սարքավորմանը և այն լիովին օգտագործել:  Փոքր երեխաները լիովին պարզությամբ ստեղծված iPad-ը վերցնելով իրենց ձեռքը, միանգամից հասկանում են սարքավորման օգտագործման կարգը և ձև:  Նոր օգտագործողներն անընդհատ հարցնում են, թե ի՞նչ նորություն կա  iOS-ում կամ OS X-ում, կամ ինչպե՞ս լուծել որոշակի խնդիրներ կապված այս ՕՀ-ների հետ: Այսպիսի հարցադրումներին ընկերությունը պատասխանում է. «Մտածեք, թե ինչպես ավելի հեշտ կարելի է լուծել տվյալ խնդիրը: Հենց այդպես էլ վարվում է Apple ընկերությունը»:  Իրականում այսպիսի պատասխանը շատ դեպքերում հանդիսանում է ամենաճիշտը: Եթե ինչ-որ մեկին հարցնում ենք, թե ինչպես վարվել այս կամ այն դեպքում, հիմնականում դրա պատասխանը հնչում է ամենահեշտ տարբերակը:  Նայեք  iPhone-ին: Նրա վրա կա ընդհամենը մեկ կոճակ: Եթե այն փոխանցեք ինչ-որ մեկին, ով մինչ այդ չի օգտագործել նման սարքավորում, նա միանգամից կհասկանա, թե սարքավորումն ինչպես կարելի է օգտագործել:  Յուրաքանչյուր ընկերության գերխնդիրն է՝ իր ապրանքանիշը ստեղծել մաքսիմալ պարզ, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերում օգտագործողը այն վերցնի իր ձեռքի մեջ և սկսի միանգամից դրանից օգտվել: Apple-ի մոտ դա ստացվել է, ինչն էլ փոխել է ոլորտի ամբողջ դեմքը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 535 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar