«Android Device Manager»-ը կօգնի գտնելու կորցրած սմարթֆոնը - 2 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 2 » «Android Device Manager»-ը կօգնի գտնելու կորցրած սմարթֆոնը
14:34
«Android Device Manager»-ը կօգնի գտնելու կորցրած սմարթֆոնը

Տեղադրելով այս ծրագիրը՝ ցանկացած պահի կարող եք քարտեզի վրա գտնել Ձեր մյուս «Android» սարքի գտնվելու վայրը: Եթե այն հայտնվել է օտար ձեռքերում, կարող եք օգտագործել նրանից բոլոր տեղեկությունները ջնջելու հեռակա ռեժիմը:  Ինչպես հավաստիացնում են «Google»-ի ներկայացուցիչները, այս նոր ծառայությունը կաջակցի կորցրած շարժական սարքերը գտնելու հարցում: «Android Device Manager»-ի գործելու սկզբունքը բավականին պարզ է. օգտվողները պետք է մուտք գործեն այս կայքը, որտեղ տեսանելի կլինի սարքի գտնվելու վայրը, հնարավոր կլինի զանգել նրան, իսկ գողության դեպքում՝ վերացնել նրանում առկա ողջ ինֆորմացիան:


«Android Device Manager»-ին բնորոշ են մի շարք առանձնահատկություններ: Առաջին՝ ծառայությունը կարող է զանգահարել սարքին, եթե այն միացված է ինտերնետին: Երկրորդ՝ տվյալների ջնջման համար թույլատրել կարգավորումների հեռակա զրոյացումը: Դրա համար հարկավոր է հեռախոսին ուղարկել հատուկ ծանուցում:  «Android-ի հեռակա կառավարում» ծրագիրն առաջին հայացքից կարող է թվալ մտացածին և ոչ այնքան պիտանի: Սակայն երկու «Android» սարք ունենալու դեպքում նպատակահարմար է կարգավորումներ տալ նրանց երկուսին էլ, քանզի կրիտիկական իրավիճակում այն, իսկապես, կարող է օգնել գտնելու կորած սարքը:

 

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 432 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar