Ամեն առավոտ դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուր խմեք - 30 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 28.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 30 » Ամեն առավոտ դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուր խմեք
15:06
Ամեն առավոտ դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուր խմեք



Չնայած՝ ջուր խմելն օգտակար է օրվա յուրաքանչյուր ժամի, սակայն մասնագետները պնդում են, որ առավել առողջարար է ջուր խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին:  
Անհրաժեշտ է իմանալ, որ մեր ուղեղի 75%-ը կազմված է ջրից: Երբ ուղեղը ջրի պակաս է զգում, սկսում է վատ աշխատել: Եթե օրը սկսենք մեկ բաժակ ջրով, ապա օրվա ընթացքում ավելի կենտրոնացած կլինենք և կկարողանանք լուծել բարդ խնդիրները, որոնք մեզ համար պատրաստել է օրը:
Մի քանի ժամ քնից հետո մեր օրգանիզմը կորցնում է ջրի պաշարը՝ անկախ նրանից, թե որքան ջուր ենք խմել քնլուց առաջ: Ջրի բալանսը վերականգնելը չափազանց կարևոր է, մեկ բաժակ գոլ ջուրը հրաշալի միջոց է օրը սկսելու համար:
Առավոտյան մեկ բաժակ ջուրը ոչ միայն սնուցում է բջիջները, այլև օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ տոքսինները:
Դատարկ ստամոքսին մեկ բաժակ գոլ ջուր խմելով՝ կազատվեք տոքսիններից և ձեզ ավելի առողջ կզգաք:
Դատարկ ստամոքսին ջուր խմելը հրաշալի սովորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Մեծ քանկությամբ ջրի օգտագործումն արագացնում է նյութափոխանակությունն ու կարգավորում է քաշը:

 


 Openblog.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 675 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar