Ահա թե ինչ կարող է ասել մատների երկարությունը Ձեր մասին - 2 Հունիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 20.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 2 » Ահա թե ինչ կարող է ասել մատների երկարությունը Ձեր մասին
17:45
Ահա թե ինչ կարող է ասել մատների երկարությունը Ձեր մասին

Նայեք նկարին և համեմատեք Ձեր ձեռքը: Ըստ ցուցամատի և մատնեմատի չափերի կարելի է հասկանալ մարդու բնավորությունը 

Ա — ՑՈՒՑԱՄԱՏՆ ԱՎԵԼԻ ԿԱՐՃ Է ՔԱՆ ՄԱՏՆԵՄԱՏԸ

Այսպիսի մարդիկ շատ ուշագրավ են, շփման մեջ հաճելի և խարիզմատիկ: Նրանք մյուսներից ավելի վճռական են, հակված են ռիսկի և հեշտորեն լուծում են բոլոր խնդիրները: Նրանց ամենակարևոր արժեքներից է կարեկցանքը: Նրանցից հիանալի ինժեներներ և գիտնականներ են դուրս գալիս:

Բ — ՑՈՒՑԱՄԱՏԸ ՄԱՏՆԵՄԱՏԻՑ ԵՐԿԱՐ Է

Այս մարդիկ ինքնավստահ և ինքնաբավ են: Նրանք չեն սիրում, երբ իրենց անհանգստացնում են մանրուքի համար: Սրանք այն մարդիկ են, ովքեր առաջին քայլը հենց իրենք են անում՝ կլինի դա բիզնես, թե հարաբերություններ: Նրանք գնահատում են ուշադրությունը և սիրում են, երբ նրանց գովում են:

 

Գ —  ՑՈՒՑԱՄԱՏՆ ՈՒ ՄԱՏՆԵՄԱՏԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ

Այս մարդիկ խաղաղասեր են, բարեհոգի և չեն սիրում կոնֆլիկտային իրավիճակներ: Նրանք կազմակերպված են և հասցնում են ամեն ինչ: Նրանք հավատարիմ են հարաբերություններում, նվիրված են իրենց գործին: Սակայն զգույշ եղեք, նրանց մեջ կա փոքրիկ կրակ, որը երբեք չպետք է հասցնել հրդեհի:


 Նյութի աղբյուրը` OpenBlog.am

Բաժին: Օգտակար խորհուրդներ | Դիտումներ: 530 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar