Ահա, սիրելիս, կրկին հանդիպելու ենք, կրկին երազում... - 20 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 30.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 20 » Ահա, սիրելիս, կրկին հանդիպելու ենք, կրկին երազում...
10:26
Ահա, սիրելիս, կրկին հանդիպելու ենք, կրկին երազում...

Ահա, սիրելիս, կրկին հանդիպելու ենք, կրկին երազում... Իմ ու քո ճամփաները հավետ բաժանված են, բայց և միաձուլված են հզոր կարոտով: Իմ ու քո կորած երազը գտնված է մեր երազներում: Ու հիմա, երբ այլևս չկան ինձ ու քեզ կապող ամուր շղթաները, ես զգում եմ քեզ կապված լինելս ավելի քան երբևէ... Ես զգում եմ, որ սերը կարող էր բարձրացնել ինձ վեր՝ դեպի տիեզերք, և իջեցնել ներքև՝ սատանայական անդունդ... Այսօր ես գտել եմ կորցրածս <<ես>>-ը, ու հիմա կուզենայի ասել, որ ամբողջ սիրտս լցված է միայն մի անվամբ՝ քո անունով... Կուզենայի ասել, որ հոգիս հարբել է քո իսկ հայացքով, որ քո ժպիտը ինձ տարել է վեր... Ու սուտ են ասում, թե ցավ է սերը... Ես ժխտում եմ դա, ու նույնիսկ հիմա, երբ մեզ 7 միլիոն մետր է բաժանում, ես գոհ եմ նույնիսկ իմ ու քո մի երկնքի տակ ապրելու փաստից... Ժպտա՛, կարդալիս այս տողերը ու ընդմիշտ հիշի՛ր, որ այս աշխարհում ես ամենից շատ սիրում եմ քո այդ սատանայական ժպիտը, ի՜մս, միա՜կս, անիծյա՜լս...

Մեն-միայն քեզ հետ Ու միայն քո դեմ Ես անկարող եմ... Մեն-միայն սրտով Ու միայն հոգով Պարզ եմ քո առջև... Մեն-միայն երազ Ու միայն ցնորք Դու պիտի լինեիր... Միայնակ հոգիս Միայն քո սիրով Պիտի արբենար... Ու աչքերը քո Ծովից էլ խորը Ամենից առաջ Իմը գեթ լիներ~~ Իսկ դու քո այդ Արբած մենությամբ Պիտի բանտարկվեիր Լոկ իմ աչքերում... Ու քո ժպիտը, Որ թունդ էր ավաղ Ամեն մի գինուց... Լոկ ես արբենայի Քո այդ ժպիտով... Երանի հիմա օվկիանը ժպտար Հենց քո ժպիտով...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 253 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar