Աղետից 25 տարի անց. 1988-ի Դեկտեմբերի 7 - 7 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 7 » Աղետից 25 տարի անց. 1988-ի Դեկտեմբերի 7
11:07
Աղետից 25 տարի անց. 1988-ի Դեկտեմբերի 7
1988 թ-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11-ն անց 41 րոպեին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժը, որի ուժգնությունը վերնակենտրոնում գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից և ամենաուժգիններից՝ Հայկական լեռնաշխարում: Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ: Աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզ. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Քանդվեցին կամ վթարային վիճակում հայտնվեցին շենքեր ու շինություններ Երևանում և նույնիսկ Թբիլիսիում: Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ: Երկրաշարժն ընդգրկեց գրեթե ամբողջ Կովկասը՝ արևմուտքից արևելք (Սև ծովից մինչև Կասպից ծով) և հյուսիսից հարավ (Մախաչկալա և Նալչիկ քաղաքներից մինչև Թուրքիայի և Իրանի սահմանները) հսկայական մի տարածք: Երկրաշարժի ավերիչ ուժից պաշտպանվելու նպատակով մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը: Երկրաշարժագետները զբաղվում են երկրաշարժերի գրանցման, դրանց հաճախության ու հզորության ուսումնասիրման խնդիրներով: Նրանք ստացած տվյալներով ձգտում են կանխագուշակել երկրաշարժերի հավանական տեղն ու ուժգնությունը, խորհուրդներ տալիս երկրաշարժակայուն շենքեր ու շինություններ նախագծելիս: ՀՀ-ում այդ աշխատանքները համակարգվում են ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտական երկրաշարժաբանության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտներում և Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում: 

Նարեկ Միրզոյան
 Նռնակ լրատվական

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 403 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar