Աֆորիզմներ ագահության մասին - 19 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 28.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 19 » Աֆորիզմներ ագահության մասին
22:53
Աֆորիզմներ ագահության մասին
Ագահ մարդը սեղան նստելիս ջանում է ինքն իրենից շատ ուտել:
 
Ագահ մարդու ընկերները լինում են, չեն լինում:
 
Ագահ մարդու համար հասարակածը իր որովայնի շրջագիծն է:
 
Ագահ մարդն ու իր ագահությունը այնքան անկուշտ են, որ իրար ձեռքից էլ են պատառ փախցնում:
 
Ագահությունը մարդուն գցում է բոլոր գահերից:
 
Այնքան է մեծանում ագահ մարդու որովայնը, որ նա չի տեսնում շրջապատողների արհամարհանքը:
 
Բացեցիր ագահությանդ դուռը` այլ դռնով քեզանից կփախչի առաքինությունդ:
 
Ագահ մարդու ստամոքսը աչքերի մեջ է` դրանք էլ ծակ են:
 
Ագահ մարդու միակ ընկերը ագահությունն է:
 
Ագահությունը կապում է մարդու աչքերը և բացում բերանը:
 

 Armblog.net

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 254 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar